Ներքին 1 տարի առաջ - 12:21 11-08-2024

Իսրայելը Գազայի հատվածում նոր հարձակման է պատրաստվում. Խան Յունիսի բնակիչներին կոչ է արվել հեռանալ

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հյուսիսային Խան Յունիս քաղաքում թռուցիկներ է բաժանել՝ կոչ անելով տեղի բնակիչներին տարհանվել: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ զինվորականները պատրաստվում են այդ տարածքում գործողություն սկսել «ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,- գրում է kommersant.ru-ն։

Այդ պատճառով բնակիչները պետք է ժամանակավորապես մեկնեն «մարդասիրական գոտի»։ Խոսքը Խան Յունիսից հյուսիս գտնվող Ալջալաա շրջանի մասին է։

Իսրայելական կողմը պնդել է, որ «ճշգրիտ հետախուզական տեղեկության համաձայն»՝ ՀԱՄԱՍ-ը «ահաբեկչական ենթակառուցվածք» է մտցրել տարածք։

Բնակչության տարհանման կոչերը տարածվում են Խան Յունիսի բնակիչների շրջանում, այդ թվում՝ SMS հաղորդագրությունների, հեռախոսազանգերի և լրատվամիջոցների արաբերեն հեռարձակումների միջոցով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից