Արտաքին 2 տարի առաջ - 17:16 05-06-2024

Իսրայելը նոր ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում

Իսրայելցի զինվորականները մարտեր են սկսել «Էլ Բուրեյջ» փախստականների ճամբարում և Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի արևելյան հատվածում, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի բանակի զորքերը սկսել են թիրախավորված օպերատիվ գործողություններ «Էլ Բուրեյջ»-ում և արևելյան Դեյր էլ Բալահի շրջաններում: Գործողությունները սկսվել են՝ հիմնվելով հետախուզական տվյալների վրա, որոնք ցույց են տալիս ահաբեկիչների ենթակառուցվածքի առկայությունն այս տարածքներում»,- ասված է հաղորդագրությունում:

Նախքան ցամաքային ուժերի մուտքը, Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել այդ տարածքում տեղակայված ռազմական համալիրների, զենքի պահեստների և ստորգետնյա ենթակառուցվածքների վրա։

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի