Ուղիղ եթեր
Գյումրիում մահացած 2-ամյա տղան արատներով էր ծնվել, ծնողները թողել էին ծննդատանը. մանրամասներ
copy image url

Գյումրիում մահացած 2-ամյա տղան արատներով էր ծնվել, ծնողները թողել էին ծննդատանը. մանրամասներ

Ներքին 9 ամիս առաջ - 21:59 09-08-2024
Գյումրիի «Երեխաների տուն» կենտրոնում 2 տարեկան երեխա է մահացել։ Խնամքի կենտրոնում մահացած Ա.Գ.-ն առողջական խնդիրներով է ծնվել։

«Երեխան բարդ խնդիրներով էր ծնվել՝ գայլի երախով, ճակատի հատվածում խնդիր կար։ Արատներով երեխա էր, մայրը տուն չտարավ ծննդատնից»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց բուժաշխատողներից մեկը, ով անձամբ է տեսել, թե ինչպես է մայրը հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող երեխայից։

Երեխան ազգությամբ հայ է, պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին ծննդատնից։

Երեխայի մահվան դեպքը եղել է օգոստոսի 2-ին, մահվանից մեկ շաբաթ հետո պետական կառույցները հաստատել են դեպքը։

2-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել։

«Երեխայի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, զննվել է դեպքի վայրը, առգրավվել են բժշկական փաստաթղթեր, հարցաքննվել են երեխայի ծնողները, հարցաքննվել են «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց հատկապես կարևոր գործերով քննիչ Միշա Բիշարյանը։

Քննչական կոմիտեից էլ Oragir.News-ին տեղեկացրին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով։

Նախաքննությունը դեռ շարունակվում է։

Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։

Ամենից շատ դիտված

10:03 Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից
23:28 «Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն ա. մեր շրջապատում ուրիշ ձև են արտահայտվում. Տիգրան Վարդանյան
22:07 Ամբողջ գյուղը խոսում է, որ թմրանյութ են բաժանել․ տեղներս չենք գտնում․ ինչ են պատմում Մխչյանում
23:36 Աննա Հակոբյանի սումկեն 4.000 դոլար է, իսկ ես 4.000 դոլար նկարով էլ չեմ տեսել. ազատամարտիկ
23:43 Լիլիթ Աղեկյանին զրկել են տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից. փաստաբան
23:55 Սա լկտիություն ու ապօրինություն է. Macan A.V.G և Jakone-ի համերգին դռները փակել են, մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել. փաստաբան
15:22 «Եվրատեսիլ 2025». հրեա մեկնաբանը վիրավորել է հայերին
22:33  Մանվել Գրիգորյանը հետմահու հայտնվել է ամբաստանվողի կարգավիճակում․ մեղադրվում է որդուն օժանդակելու մեջ
23:06 Հեչ մե ղեկավարից լավ բան չեմ տեսել, ամենքը մե ձևի ընձի վնաս են տվել. թոշակառու
13:48 Մայամիում Uber-ի կին վարորդը ատրճանակ է ուղղել ռեփեր ուղևորի վրա. միջադեպը հետաքննվում է. NY Post