Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:35 09-08-2024

Կիրանցում վախենում են, չենք ուզում երեխեքին դպրոց ուղարկել․ բնակիչ 

Վերջին շրջանում Կիրանց գյուղի մասին խոսակցությունները գրեթե մարել են, սակայն Կիրանցում խնդիրները ոչ միայն չեն վերացել, այլ, ընդհակառակը, ավելի են արմատացել։

Oragir.news-ը գյուղի խնդիրներին մոտիկից ծանոթանալու համար կապ հաստատեց Կիրանց գյուղի հարևան Աճարկուտ գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի հետ, որը հաճախ է լինում Կիրանցում, և իրենց գյուղն էլ պակաս վտանգավոր գոտում չէ։

«Ամեն օր տեսնում ենք ադրբեջանցիների դիրքերը, հատկապես՝ երբ Աճարկուտից գնում ենք Իջևան։ Մոտ 15 օր է, ինչ ադրբեջանցիներին չեմ տեսնում, նույնիսկ այդ հանձնված տարածքներում։ Բայց մինչև դա, ամեն օր դեմ դիմաց կանգնած էին։ Քաղաքացիների հետ կոնֆլիկտ չի եղել (դե ոստիկանները, սահմանապահ զորքերը կանգնած էին), բայց եղել են դեպքեր, որ սահմանապահների հետ կոնֆլիկտներ եղել են ինչ-որ տարածքների անճշտության հետ կապված»։

«Ապրիլի կեսերից կիրանցիները պայքար տարան այս իրավիճակը կանխելու համար։ Մեր ու մանուկ պայքարում էին գրեթե 2 շաբաթից ավելի։ Վրաստան-Հայաստան միջպետական ճանապարհը փակվեց։ Ոստիկանության հետ բախումներից հետո էլ չբացվեցին»,- պատմեց մեր զրուցակիցը։

Կարեն Ղազարյանն անդրադարձավ նաև պիլոտային սահմանազատումից հետո Կիրանցում տիրող իրավիճակի, բնակիչների միջև վեճերի և գյուղը լքելու մասին տարածվող լուրերին։

«Երկու բնակելի տուն է անցել Ադրբեջանին, մարդիկ քանդել են իրենց տները, չեն թողել սարքին, ապրում են գյուղի մեկ այլ հատվածում։ Գյուղից գնացող չկա, բայց շատերն են խոսում, որ գնալու են։ Մարդիկ արդեն չեն ուզում իրենց երեխաներին Կիրանցի դպրոց ուղարկել։ Վախ կա։ Ուզում են ուղարկել կա՛մ Աճարկուտի, կա՛մ հարևան մյուս գյուղերի դպրոցներ։ Դա էլ բնական է, դպրոցը սահմանագծին շատ մոտ է։ Ճանապարհի ներքևում ադրբեջանցիներն են, իսկ վերևում՝ հայերը»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ պետության կողմից փոխատուցում վերցրած գյուղացիների և փոխատուցումը չնդունած գյուղացիների միջև հաճախ են վեճեր լինում։

Կարեն Ղազարյանը հաստատեց նաև, որ հանձնված տարածքներում ադրբեջանցիների կողմից հողային աշխատանքներ աշխատանքներ իրականացվում են, ինչը նյարդայնացնում է կիրանցիներին, քանի որ մի քանի ամիս առաջ այդ հողերն իրենք էին տնօրինում։

Ֆոտոշարք