Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 09:21 09-08-2024

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ մասնակցել է Սննդի տարածաշրջանային ցուցահանդեսին

Մոնտևիդեոյի քաղաքապետարանի հրավերով՝ օգոստոսի 2-3-ն Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունն առաջին անգամ մասնակցել է Սննդի տարածաշրջանային 2-րդ ցուցահանդեսին, որի շրջանակներում ներկայացվել են Հայաստանից ներկրվող հայկական սուրճն ու գարեջուրը, հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

ՀՀ դեսպանության տաղավարում նաև կազմակերպվել է հայկական լավաշի, չրերի, շոկոլադի և թեյերի հյուրասիրություն, ցուցադրվել են հայկական արտադրողների և ապրանքների մասին պատմող տեսահոլովակներ։
«Միջոցառումը, որին իրենց մասնակցությունն են բերել տեղական և տարածաշրջանային մի շարք խոշորագույն արտադրողներ, անցկացվել է Սննդամթերքի մեծածախ առևտրի խոշորագույն կենտրոնում՝ UAM-ում: Հայաստանի տաղավարն ունեցել է մեծաթիվ այցելուներ, որոնց թվում էին նաև Մոնտևիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոն, Կանելոնեսի քաղաքապետ Մարսելո Մետեդիերան և այլ պաշտոնյաներ։

Միջոցառմանը բացման ելույթներով են հանդես եկել UAM-ի նախագահ Դանիել Գարինը, Մոնտևիդեոյի քաղաքապետ Մաուրիսիո Սունինոն, Ուրուգվայում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Գոնսալո Կմաիդը: Նրանք իրենց ելույթներում ողջունել են ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և շնորհակալություն հայտնել տարածաշրջանային այս ցուցահանդեսին առաջին անգամ Հայաստանի մասնակցության համար, իսկ Գոնսալո Կմաիդը անդրադարձել է նաև հայկական խոհանոցի առանձնահատկություններին՝ ընդգծելով, որ հայկական լավաշը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մաս է կազմում:

Բացման արարողության շրջանակներում դեսպան Գևորգյանը մի շարք հարցազրույցներ է տվել տեղական լրատվամիջոցներին՝ կարևորելով Ուրուգվայում հայկական ապրանքների և հարուստ խոհարարական ավանդույթների ներկայացումը», - նշում է Ուրուգվայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ: