Ուղիղ եթեր
ՀԺ-ին անհնար է մերժել․ դեռ պատգամավոր չդարձած՝ ՔՊ-ականը լրատվամիջոցների միջև խտրականություն է դնում
copy image url

ՀԺ-ին անհնար է մերժել․ դեռ պատգամավոր չդարձած՝ ՔՊ-ականը լրատվամիջոցների միջև խտրականություն է դնում

Ներքին 8 ամիս առաջ - 16:30 07-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դադարեցնում է իր պատգամավորական լիազորությունը և այդ հարցով դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին։

Գուրգեն Արսենյանի լիազորությունների դադարեցումից հետո վերջինիս մանդատը բաժին է հասնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Արմենուհի Ղազարյանին, ով ներկայումս Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:

Oragir.News-ը երեկ՝ ժամը 13։40-ի սահմաններում, փորձել էր կապ հաստատել Արմենուհի Ղազարյանի հետ՝ ճշտելու՝ վերջինս վերցնելո՞ւ է իր պատգամավորական մանդատը, թե՞ ոչ, սակայն մեզ դա չէր հաջողվել։ Այնուհետև կապ էինք հաստատել նաև Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն ՀՈԱԿ-ի հետ, սակայն ՀՈԱԿ-ի փոխտնօրենը մեզ փոխանցեց, որ Արմենուհի Ղազարյանն այժմ արձակուրդում է և չի կարող մեր հարցերին պատասխանել։

Քանի որ Oragir.News-ը չկարողացավ կապ հաստատել Արմենուհի Ղազարյանի հետո, ժամը 14։00-ին «ՔՊ-ի հաջորդ պատգամավորը․ ում կհասնի Գուրգեն Արսենյանի վայր դրած մանդատը» վերատառությամբ հրապարակում կատարեց՝ տեղեկացնելով, որ Արսենյանի մանդատը պետք է հասնի ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Արմենուհի Ղազարյանին, սակայն մեզ չէր հաջողվել պարզել՝ վերջինս կվերցնի՞ իր պատգամավորական մանդատը, թե՞ ոչ։



Հատկանշական է, որ Oragir.News-ի վերոհիշյալ հրապարակումից ընդամենը 26 րոպե անց՝ ժամը 14։26-ին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»-ը «Ով կփոխարինի Ազգային ժողովում պատգամավոր Գուրգեն Արսենյանին» վերտառությամբ հրապարակում է կատարել՝ նշելով․ «ՀԺ-ի հետ զրույցում Արմենուհի Ղազարյանն ասել է, որ իր պատգամավորական մանդատը վերցնելու վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չունի, ուստի վաղ է համարում այդ մասին խոսելը»։



Գաղտնիք չէ, որ ՔՊ-ականները իրենց իշխանության 6 տարիներին մշտապես լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող օրինագծեր ու որոշումներ են ընդունել՝ խոչընդոտելով ազատ մամուլի աշխատանքը, ինչի հետևանքով այս տարիներին մի շարք լրատվամիջոցներ ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը։

Բացի այդ, իշխանականները աչքի են ընկնում լրատվամիջոցների նկատմամբ իրենց խտրական մոտեցմամբ, և այս տարիներին մեկնաբանություններ ու հարցազրույցներ են տալիս բացառապես իրենց քիմքին հաճելի ԶԼՄ-ներին։ Ավելին՝ վերջիններս շատ հաճախ իրենց հրապարակային խոսքում թիրախավորում են ոչ այնքան հաճելի հարցեր տվող լրատվամիջոցներին, վիրավորում լրագրողներին և այլն։

Այսպիսով՝ փաստենք, որ Արմենուհի Ղազարյանը արձակուրդի մեջ է միայն Oragir.News-ի համար, իսկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող ՀԺ-ին մերժելն անհնար է, և վերջինս պատրաստ է սիրահոժար կերպով ընդհատել իր արձակուրդը և պատասխանել վերջինիս հարցերին։

Փաստացի՝ դեռ պատգամավոր չդարձած Արմենուհի Ղազարյանը հետևում է իր ՔՊ-ական գործընկերների գործելաոճին և հարցազրույցներ ու մեկնաբանություններ է տալիս բացառապես իշխանությունների սրտի լրատվամիջոցներին՝ տվյալ դեպքում ՀԺ-ին։


Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
22:00 10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ, 3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը

Ձեզ գուցե հետաքրքրի