Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:57 06-08-2024

Լրատվամիջոցների սխալ մեկնաբանությունը հանգեցրել է Պուտինի դեմ մահափորձի մասին տեղեկության սպրդմանը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն լրատվամիջոցներին մեղադրել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի՝ օգոստոսի 4-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցը սխալ մեկնաբանելու մեջ, որի արդյունքում տեղեկություններ են հայտնվել Սանկտ Պետերբուրգում գլխավոր ռազմածովային շքերթում ներկա լինելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի դեմ Կիևի կողմից մահափորձ պատրաստելու մասին։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

ՌԴ ԱԳՆ-ն Պուտինի հնարավոր մահափորձի մասին ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումնեը ոչ կոռեկտ է որակել։

Հարցազրույցում հիշեցվում է 2024 թվականի հուլիսին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա.Ռ. Բելոուսովի և նրա ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում Պենտագոնին հայտնվել է Ռուսաստանի դեմ նախապատրաստվող սադրանքների վերաբերյալ Մոսկվայի մտահոգությունը: Միևնույն ժամանակ, Ռյաբկովը չի խորացել այլ գերատեսչությունների իրավասությանն առնչվող մանրամասների մեջ։

Հարցազրուցավարի անմիջական հարցին, թե արդյոք սադրանք է նախապատրաստվում գլխավոր ռազմածովային շքերթի համար, Ռյաբկովը դրական չի պատասխանել, խոստովանելով սոսկ նման կարգի իրադարձությունների հետ որոշակի շաղկապվածության առկայության մասին:

«Եվս մեկ անգամ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ ենք անում հանգամանորեն ստուգել հրապարակված տեղեկությունը` ՌԴ ԱԳՆ ղեկավարության հայտարարություններում խեղաթյուրումներից խուսափելու համար։ Հարցերի դեպքում համառորեն խորհուրդ ենք տալիս լրացուցիչ պարզաբանումների համար դիմել նախարարություն»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: