Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:49 29-05-2025

ԶՊՄԿ պարզաբանումը՝ իր նախկին աշխատակիցներին դատի տալու տեղեկության վերաբերյալ

2025 թ․ հունվար-փետրվար ամիսներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում արձանագրված արտադրական գործընթացի ավելի քան 10 օրվա ամբողջական դադարեցումը ընկերության տնտեսական գործունեության իրականացման խոչընդոտում էր՝ պայմանավորված մի շարք անձանց կողմից իրականացված ապօրինի և ոչ իրավաչափ գործողություններով։

Այս մասին ի պատասխան Hraparak.am–ի հրապարակման՝ հայտնել է ԶՄՊԿ լրատվության բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։

Նա նաեւ նշել է. «Մասնավորապես՝ դրսևորվել են սաբոտաժի դեպքեր, ինչպես նաև անօրինական կերպով այլ աշխատակիցները զրկված են եղել աշխատանքի ներկայանալու և աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Այս ապօրինությունները հանգեցրել են էական տնտեսական վնասների՝ ընկերության և դրա հարյուրավոր աշխատակիցների, բազմաթիվ կապալառու ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի համար։ Նման գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան։ Խնդիրն ունի բացառապես իրավական ճանապարհով լուծում ստանալու նպատակ՝ տեղի են ունեցել հակաիրավական գործողություններ, սաբոտաժի դեպքեր, խախտվել են ընկերության բազմաթիվ աշխատակիցների, ընկերության իրավունքները, երկրին հասցվել է զգալի վնաս և դրա գնահատականը պետք է տրվի քաղաքակիրթ եղանակով»։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայց է ներկայացրել աշխատանքից հեռացված 8 աշխատակիցների դեմ, որոնք, ըստ ընկերության, փետրվարին ԶՊՄԿ-ում տեղի ունեցած 10 օրյա գործադուլի նախաձեռնողներն էին։ Գործադուլավորները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։

Ընկերությունը այդ օրերին հրապարակային հայտարարություններ արեց՝ ակնարկելով, որ գործադուլավորների հետևում այլ ուժեր և շահեր կան։ Գործադուլի կազմակերպիչներն իրենց հերթին պնդում էին, որ սա սոցիալական արդարացի պահանջ է և օրինական գործադուլ։

Ընկերությունը դեռևս այդ օրերին հայտարարեց, որ աշխատանքից ազատում է 8 աշխատակցի, որոնք «հրահրել, կազմակերպել են սաբոտաժ»։ Հետագայում այդ աշխատակիցները դիմեցին դատարան՝ աշխատանքի վերակագնվելու հայցով։ Իսկ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ն է այս նախկին աշխատակիցների դեմ հայցով դիմել դատարան՝ պահանջելով նրանցից մոտ 5 միլիարդ դրամի չափով փոխհատուցում՝ ընկերությանը պատճառած վնասի համար։ Նախկին աշխատակիցները դա որակել են որպես հաշվեհարդար։

Արայիկ Մարգարյանը նշել է, որ իրավական գործընթացը չի կարող հաշվեհարդար համարվել և այդ գործընթացով ընկերությունը փորձում է դատարանի միջոցով նախկին աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական ստանալ և պաշտպանել իր օրինական շահերը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները