Ուղիղ եթեր
Իրանի դեմ հարձակումը ռիսկային է․ Ալիևը նման արկածախնդրության չի գնա
copy image url

Իրանի դեմ հարձակումը ռիսկային է․ Ալիևը նման արկածախնդրության չի գնա

Խոսք Արտաքին 8 ամիս առաջ - 21:00 06-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի միջև խորացող լարվածության ֆոնին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն նախօրեին մեկնել էր Իրան, այսօր՝ Ադրբեջան և հանդիպումներ ունեցել այս երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս համատեքստում այսօր հայտարարություն էր տարածել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ նշելով, որ Շոյգուն մեկնել է Բաքու, որպեսզի Ադրբեջանին զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից։

Փորձագետների համոզմամբ՝ Իրանի և Իսրայելի միջև շարունակվող լարվածության պայմաններում իսրայելական կողմը մտադիր է Ադրբեջանի տարածքից հարվածել Իրանին, իսկ Շոյգուն, Բաքու այցելելով, ձգտում է ամեն կերպ կանխել այդ սցենարը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց՝ քիչ հավանական է համարում, որ Ադրբեջանը կփորձի այդպիսի արկածախնդրության գնալ։ Նրա խոսքով՝ եթե նման բան [Ադրբեջանի տարածքից Իրանի նկատմամբ հարձակում-խմբ․] տեղի ունենա, ապա հակամարտության ծավալները կտրուկ կմեծանան, ինչն Ադրբեջանի համար շատ ռիսկային է։

«Ադրբեջանն այժմ գտնվում է բավականին կոմֆորտ վիճակում և չէր ցանկանա իր այսօրվա վիճակը վտանգի տակ դնել։ Կարծում եմ՝ հավանականությունը քիչ է, բայց ամեն դեպքում Ռուսաստանը գուցեև փորձել է ամեն դեպքում նախազգուշացնել Ադրբեջանին, որպեսզի իր համար պրոբլեմներ չստեղծվեն։ Եթե Ադրբեջանն օգտագործվի որպես պլացդարմ, ապա դա անմիջական վտանգ կներկայացնի նաև Ռուսաստանի համար և վերջինիս կստիպի ինչ-որ կերպ միջամտել, որը փաստացի կնշանակի երկրորդ ճակատ բացել»,- կարծում է նա։

Oragir.News-ի հարցին, թե այժմ Իրանի և Իսրայելի միջև ուղիղ առճակատման վտանգը որքանո՞վ է մեծ՝ Արմեն Բաղդասարյանը պատասխանեց, որ երկու երկրների միջև ուղիղ առճակատման վտանգը քիչ է, քանի որ երկու երկրներն ընդհանուր սահման չունեն։ Ըստ նրա՝ եթե նույնիսկ ռազմական գործողությունների մասշտաբները մեծանան, ապա դա ավելի շատ կլինի պրոքսի պատերազմների տեսքով՝ Իսրայելի և պրոիրանական խմբավորումների միջև․

«Ուղիղ ռազմական առճակատում, դրա հավանականությունը քիչ է, համենայնդեպս խոսքը ցամաքային օպերացիայի մասին է, քանի որ ընդհանուր սահման գոյություն չունի։ Առճակատման մասշտաբներն այս դեպքում կարող են ավելի մեծ լինել, բայց ուղիղ այդպիսի առճակատում, որտեղ Իրանն ու Իսրայելը կօգտագործեն իրենց ողջ զինանոցը, չեմ կարծում, որ կլինի։ Նման առճակատումը զսպող էական գործոն կարող է լինել Իսրայելի միջուկային զենքը և այն հանգամանքը, որ ուղիղ առճակատման դեպքում իսլամական աշխարհի միավորման հավանականությունը կմեծանա, ինչն Իսրայելի համար ամենաանցանկալի հեռանկարն է»։

Oragir.News-ի հարցին՝ հակամարտության սահմանների ընդլայնումը, կամ Իրան-Իսրայել ուղիղ առճակատումն Հայաստանի համար ի՞նչ ռիսկեր կարող է ստեղծել՝ քաղաքագետը պատասխանեց, որ ամեն դեպքում Հայաստանի իրավիճակը բավականին բարդ է։ Նրա համոզմամբ՝ եթե Իրանն անմիջական ռազմական առճակատման մեջ ներքաշվի, ապա մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն համատեղ ուժերով օգտվել այդ համընդհանուր խառնաշփոթից և իրենց խնդիրները լուծել։

«Քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իրան-Իսրայել հակամարտության վրա, Ադրբեջանն ու Թուրքիան մեծ հավանականությամբ կփորձեն ռազմական ագրեսիայի ճանապարհով բացել իրենց համար այդքան կարևոր Սյունիքի միջանցքը։ Առճակատման դեպքում այս հավանականությունը կմեծանա, դրա համար էլ մեր շահերից է բխում, որ իրավիճակը չսրվի, որովհետև մեր տարածաշրջանում կայունությունը կարծես թե ձեռնտու է ինչպես Իրանին ու Ռուսաստանին, այնպես էլ առաջին հերթին հենց մեզ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
22:00 10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ, 3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը

Ձեզ գուցե հետաքրքրի