Արտաքին 1 տարի առաջ - 20:08 04-08-2024

Ուկրաինան առաջին անգամ ցուցադրել է ամերիկյան F-16 կործանիչները

Ուկրաինան առաջին անգամ ցուցադրել է ամերիկյան F-16 կործանիչները՝ ռազմաօդային ուժերի կազմում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցել է բանակի նոր ինքնաթիռներով համալրման արարողությանը։ Գրում է «Ազատությունը»։

Ժամանած կործանիչները ցուցադրվել են օգոստոսի 4-ին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի օրվա տոնակատարությունների ժամանակ։ Զելենսկին արևմտյան ինքնաթիռներով համալրումն անվանել է ազգային մարտական ավիացիայի զարգացման նոր փուլ։

«F-16-ները Ուկրաինայում են։ Մենք արեցինք դա։ Արդեն սկսել են դրանք օգտագործել մեր երկրի համար», - ասել է Զելենսկին։

Ինքնաթիռների ժամանումը երկար սպասված էր Կիևի համար՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ սեփական պաշպանական կարողություններն ուժեղացնելու համար։

Ռուսաստանը թիրախավորում է այն հնարավոր բազաները, որտեղ կործանիչները կարող են գտնվել, և խոստացել է ոչնչացնել դրանք՝ կանխելու F-16-երի ազդեցությունը պատերազմի վրա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից