Ձերբակալվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը. Ազատություն
«Ազատության» տեղեկություններով ձերբակալվել է Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը: Նա ևս անցնում է ՀԷՑ-ի չարաշահումների գործով:
2018-ին ապրիլին նա նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ փոխարինելով Արմեն Գևորգյանին: Մինչ այդ աշխատել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմում, որպես Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: