Ուղիղ եթեր
2 բնակարան, 31 մլն դրամ եկամուտ, կրիպտոարժույթներ․ Արմեն Փամբուխչյանի և կնոջ ունեցվածքը
copy image url

2 բնակարան, 31 մլն դրամ եկամուտ, կրիպտոարժույթներ․ Արմեն Փամբուխչյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին 8 ամիս առաջ - 22:30 30-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակաբար ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամները հայտարարագրերը, որոնց բարեկեցությունը 2018-ի իշխանափոխությունից հետո շեշտակի աճել է։

Այսօր ուսումնասիրել ենք Երևանի ՔՊ-ական փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և նրա կնոջ՝ լրագրող Սոսէ Բաղդասարյանի հայտարարագրերը, որոնց նույնպես 2018-ի իշխանափոխությունը չի շրջանցել։

Հիշեցնենք՝ Արմեն Փամբուխչյանը 2018-ի իշխանափոխությունից հետո զբաղեցրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին փոխնախարարի պաշտոնը, 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է ԱԺ պատգամավոր, 2020-ի 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում նա նշանակվեց արտակարգ իրավիճակների փոխնախարար, իսկ 2022-ի ապրիլին՝ նախարար, պաշտոնավարեց մինչև 2023-ի հունիսը, երբ նախարարությունը լուծարվեց։ 2023-ի հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում Արմեն Փամբուխչյանը նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ։

Արմեն Փամբուխչյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ երկու բնակարան՝ երկուսն էլ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Բնակարաններից մեկը նա ձեռք է բերել որպես ԱԻ նախարար պաշտոնավարելու շրջանում՝ 2022-ի հոկտեմբերի 14-ին, իսկ մյուսը 2017-ի մայիսի 25-ին։ Երկու բնակարաններն էլ տարեվերջին պահպանվել են։

Որպես շարժական գույք Փամբուխչյանը հայտարարագրել է 2009 թվականի արտադրության LEXUS ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի փետրվարի 11-ին։ Տարվա ընթացքում այս մեքենան վաճառվել է՝ 6․160․000 դրամ արժեքով, գնորդը՝ ոմն Գևորգ Իսախանյանն է։

Փամբուխչյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 7․211․242 դրամ և 1300 եվրո, որոնք տարեվերջին աճել են՝ հասնելով 16․886․415 դրամի և 8800 եվրոյի։

Ինչպես Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այնպես էլ իր առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը կրիպտոարժույթների սիրահար է․ նա հայտարարարագրել է 10․000 Fasttoken կրիպտոարժույթ, որը տարեվերջին կազմել է 15․000։ 1 Fasttoken-ի այսօրվա արժեքը 906․41 դրամ է, ուստի Փամբուխչյանի ունեցած Fasttoken կրիպտոարժույթը կազմել է համապատասխանաբար 9․064․100 և 13․596․150 դրամ։

Փամբուխչյանի կանխիկ միջոցները ևս 2023-ի ընթացքում աճել են․ վերջինս տարեսկզբին ունեցել է 4․640․000 դրամ և 5600 դոլար, իսկ տարեվերջին 6․500․000 դրամ և 11․500 դոլար։

Արմեն Փամբուխչյանի տարեկան եկամուտը կազմել է 27․764․154 դրամ, որից 12․996․885 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 4․820․819 դրամը Երևանի քաղաքապետարանից, իսկ 2500 եվրոն Տրասեկա Միջկառավարական կազմակերպությունից ստացած աշխատավարձն է։ Ինչպես արդեն նշել էինք, Փամբուխչյանը 6․160․000 դրամ եկամուտ է ստացել իր մեքենայի վաճառքից, ևս 2․726․300 դրամ՝ նա հայտարարարգել է որպես այլ եկամուտ՝ Պետական եկամուտների կոմիտեից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28․766․261 դրամ, որից 27․795․245 դրամը բնակարանի ձեռք բերման նպատակով վերջինիս հատկացված հիփոթեքի գումարն է։

Վերջինս իր տարեկան եկամուտներից 9․000․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Փոխքաղաքապետի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, անշարժ գույք չի հայտարարագրել։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, վերջինս նույնպես չի ունեցել, սակայն 2023-ի հոկտեմբերի 30-ին նա ոմն Գայանե Ումրիկյանից գնել է 2016 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա՝ 10․600․000 դրամով։ Ավտոմեքենան տարեվերջին պահպանվել է։

Բաղդասարյանի բանակյին հաշիվներին տարեսկզբին եղել է 5772 դրամ, որը տարեվերջին կազմել է 148․332 դրամ։

Որպես կանխիկ միջոց՝ Սոսէ Բաղդասարյանը հայտարարագրել է 3․438․000 դրամ, 27․000 ռուբլի և 4800 դոլար, իսկ տարեվերջին՝ համապատասխանաբար՝ 4․500․000 դրամ, 27․000 ռուբլի և 5300 դոլար։

Վերջինիս տարեկան եկամուտները կազմել է 4․333․600 դրամ, որից 3․889․100 դրամը Հանրային հեռուստաընկերությունից, իսկ 444․500 դրամը «Բեգրաունդ Փրոդաքշըն» ընկերությունից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան
22:00 10 անշարժ գույք, մեքենա, 5․4 մլն անկանխիկ, 3.5 մլն կանխիկ, 8․7 մլն եկամուտ․ Մասիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը