Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:12 29-07-2024

Ընդերքօգտագործող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 25 մլն դրամը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով «Հողային», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ իրավական ակտերի դրույթները, 2021 թվականի ընթացքում Արմավիր մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ՝ շրջակա միջավայրին և ընդերքին անզգուշությամբ պատճառելով էական վնաս:

Պետությանը պատճառված վնասի չափը, ընկերության գործունեությամբ հողային ռեսուրսների վրա ազդեցությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ պարզվել է ՍՊ ընկերության կողմից ինչպես օրինական, այնպես էլ՝ ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպճային զանգվածի արդյունահանման ծավալները:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2015թ․-ից վերոհիշյալ ՍՊ ընկերության սեփականատերն իրականացրել է լեռնային զանգվածի արդյունահանում ինչպես ընդերքօգտագործման թույլտվության սահմաններում, այնպես էլ՝ հարակից տարածքից:

Բացի այդ պարզվել է նաև, որ ընկերության կողմից ընդերքօգտագործման թույլտվության սահմաններում գտնվող հողատարածքներից արդյունահանումն իրականացվել է առանց հողատարածքների նպատակային փոփոխության, որի արդյունքում հողային ռեսուրսներին պատճառվել է վնաս:

Ընկերության կողմից, պատճառված վնասից, նախաքննության ընթացքում, կատարվել է 25.000.000 ՀՀ դրամի չափով վերականգնում:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ վնասի մնացած մասը վերականգնելու և ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: