Ներքին 2 տարի առաջ - 23:00 26-07-2024

Սև բերդ, Կինո Հոկտեմբեր․ թալա՞ն, թե՞ փիար․ Գյումրիի դատախազն օգնում է, որ ՔՊ-ն վարկանիշը բարձրացնի

Այսօր Գյումրիի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղարկած առաջարկը՝ Գյումրի քաղաքի ղեկավարի 24 որոշում անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։

Ավագանու անդամները կես ժամ ընդմիջում խնդրեցին, այնուհետև Շիրակի դատախազի առաջարկությանը ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» կողմ քվեարկեցին, 19 ձայնով առաջարկն ընդունվեց։ Որոշվեց քաղաքի բյուջեից 12 միլիոն դրամ հատկացնել փաստաբանական ծառայությանը։

Հիշեցնենք, որ խոսքը տարբեր տարիներին Գյումրիի քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարման ժամանակահատվածներում օրենքի խախտմամբ թույլ տրված որոշումներին է վերաբերվում։

Նշենք, որ կառավարության 1998 թվականի որոշմամբ «Կումայրի» արգելոց-թանգարան»-ը որպես համայնքային գույք փոխանցվել է Գյումրի քաղաքին որպես սեփականություն: 2001թ․-ին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արգելոց-թանգարանի Աբովյան 143 հասցեում գտնվող շենքը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, ուղղակի վաճառքով՝ 25.000.000 ՀՀ դրամով օտարել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին:

Կինոթատրոնի շենքը պատմամշակութային հուշարձան է և ենթակա չէր օտարման:

ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման հանձնված Գյումրու Կարսի խճուղի 2/7 հողամասը 2018 թվականին Գյումրի համայնքին են փոխանցվել սեփականության իրավունքով՝ որպես բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս: Այդ նույն տարում, քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու որոշումներով այն օտարվել է նախ Սիրական Մկոյանին, այնուհետ՝ Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին:

Եվ սա այն պարագայում, երբ տարածքն ու հողամասը՝ որպես բնապահպանական հատուկ պահպանվող հող, չէին կարող լինել սեփականության իրավունքով այլ անձի փոխանցման առարկա և ենթակա չէին օտարման:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie