Ներքին 2 տարի առաջ - 15:12 26-07-2024

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն այսուհետ Կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը, նոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ից։ Այսուհետ անշարժ գույքի առք ու վաճառքի, ժառանգության ձևակերպման կամ գրավադրման ու այլ գործարքների դեպքում քաղաքացին ստիպված չի լինելու նոտարից վերցրած փաստաթղթերը սկանավորել ու տանել Կադաստրի կոմիտե։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը նշեց, որ բավական դյուրին ընթացակարգ է սահմանվել։

«Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների կողմից տրամադրվող իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով կադաստր ներկայացնելու նպատակով քաղաքացին կստանա ծածկագիր։ Քաղաքացիներն այն ստանալու են SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով։ Կոդը կարող է մուտքագրվել դիմումների ներկայացման բոլոր էլեկտրոնային հարթակներում, որից հետո ինքնաշխատ եղանակով փաստաթղթերը կցվում են»,-ասաց Արմեն Ալեքսանյանը։

Գործընթացներն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելն, ըստ պատասխանատուների, կարևոր է և՛ քաղաքացիների համար, և՛ Կադաստրի կոմիտեի։ Քաղաքացիները ստիպված չեն լինում գնալ կադաստրի սպասարկման կենտրոններ, հերթ կանգնել, ժամանակ կորցնել, այլ մեկ հպումով համակարգչի կամ հեռախոսի օգնությամբ գործընթացը կարող են կազմակերպել։ Մյուս կողմից Կադաստրի կոմիտեն զգալիորեն կրճատում է թղթի շրջանառությունը։

«2023 թվականին թղթային տարբերակով ներկայացվել է 435 հազար փաստաթուղթ, եթե դրանք վերածեք էջերի քանակի, ապա կպատկերացնենք, թե ինչ ահռելի ծավալի մասին է խոսքը։ Հիմա, երբ գործընթացն էլեկտրոնային տարբերակով կազմակերպվի, արդյունավետությունն ակնհայտ կլինի։ Մանավանդ, որ Կադաստրի կոմիտեն վաղուց իր մյուս ծառայությունները էլեկտրոնային տարբերակով է իրականացնում։ Այս նոր փոփոխությունը հերթական քայլն է»,-ասաց Արմեն Ալեքսանյանը։

Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականը նաև նկատեց, որ այդ բարեփոխումը կբացառի փաստաթղթերի կեղծումը և էլ ավելի կբարձրացնի պետության կողմից քաղաքացիների հանդեպ օրենքով ստանձնած պարտավորության արդյունավետ իրականացումը, այն է՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների երաշխավորումը և պաշտպանությունը։

Ներդրված համակարգը փաստաթղթերը տրամադրող մարմիներին հնարավորություն է տալիս Կադաստրի կոմիտե ներկայացված փաստաթղթերը հեշտությամբ գտնել համակարգում առկա զտման գործիքների միջոցով։ Համակարգը կարող է ծառայել այդ մարմինների համար որպես էլեկտրոնային արխիվ։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ