Ներքին Հարցում 2 տարի առաջ - 17:48 25-07-2024

Լավ մնա՛, ցավդ տանե՛մ, չնեղվե՛ս. քաղաքացիները շնորհավորում են Արմեն Աշոտյանին

Այսօր ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։ Նա այսօր դարձավ 49 տարեկան։ Աշոտյանին ծննդյան օրվա կապակցությամբ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքով, անցորդներից հետաքրքրվել, ի՞նչ են մաղթում Արմեն Աշոտյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Հարցվածները քաղաքական գործչին ազատություն ու առողջություն մաղթեցին։ Մի կին էլ, խոսելով Աշոտյանի մասին, ասաց․ «Նա լավ մարդ է, շատ լավ անձնավորություն, ես իրեն շատ հարգում եմ»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ