Ներքին 1 տարի առաջ - 14:42 23-07-2024

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Մոսկվայի և Թեհրանի միջև սպասվող «պատմական իրադարձության» մասին

Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախապատրաստումը. «պատմական ստորագրումը» տեղի կունենա շուտով։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Երկու երկրի արտաքին գործերի նախարարությունների իրավական և տարածքային գերատեսչությունների փորձագետների շատ արդյունավետ խորհրդակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում հունիսի 21-ին, հնարավոր եղավ վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը»,- ասել է դիվանագետը։

Փոխնախարարը հավելել է, որ խորհրդակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով ամենասերտ երկկողմ շփումներից մեկի շրջանակում համաձայնագրի ստորագրումը նախապատրաստելու ներքին ընթացակարգեր սկսելու վերաբերյալ։

«Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում ականատես կլինենք այս իսկապես պատմական իրադարձությանը», - եզրափակել է Ռուդենկոն:

Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի-Քյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էր տնտեսական ու տարածաշրջանային հարցեր։ Հաստատվել էր երկու երկրների մտադրությունը՝ էլ ավելի ամրապնդել հարաբերությունների ողջ շրջանակը՝ հասնելով համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի