Ներքին Հարցում 2 տարի առաջ - 09:50 23-07-2024

Փաշինյանն իր աթոռի ու պրեմիաների մասին է մտածում. քաղաքացիները՝ 12 մլրդ դոլար պետական պարտքի մասին

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս տարի, ապրիլի 30-ի դրությամբ, պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։

Սա ռեկորդային թիվ է, սակայն վատ առումով ռեկորդային։ Այն ողբալի ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համար։

Հիշեցնենք, որ դեռևս պատգամավոր եղած տարիներին Նիկոլ Փաշինյանն իշխանությանը մեղադրում էր պետական պարտքի հաշվին հարստանալու մեջ, սակայն իր իշխանության օրոք պետական պարտքը ոչ թե նվազել է, այլև կրկնապատկվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ իրենց կարծիքով՝ ո՞վ և ինչպե՞ս է վերադարձնելու պետական պարտքը։

Հրացվածներից շատերն ասացին, որ այդ պարտքը վերադարձնելու է հասարակ ժողովուրդը։

«Ես և դուք»,- լրագրողի հարցին այսպես պատասխանեց մի տղամարդ։

Մի կին էլ դժգոհելով Նիկոլ Փաշինյանից ասաց, որ քանի դեռ ինքն է ղեկավարում երկիրը, պետական պարտքը դեռ կշատանա․ «Միայն իր աթոռի մասին է մտածում, իր շրջապատի պրեմիաների մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ