Ներքին 2 տարի առաջ - 14:01 22-07-2024

Ավագանու որոշման չիրականացումը պետք է խստագույնս պատժվի. Ավինյանը՝ օդի աղտոտվածության մասին

Այսօր՝ հուլիսի 22-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հունիսին մայրաքաղաքում, 4-րդ ռիսկայնության 27 շինհրապարակներում ընդհանուր առմամբ տեղադրված է 54 սարք, իրականացրել է մշտադիտարկում: Պարզվել է՝ օդի աղտոտվածության միջակայքը տատանվել է «ցածրից միջին», և միայն շատ հազվադեպ՝ 1-2 էպիզոդիկ դեպքով, անցել է բարձր աղտոտվածության մակարդակը:

Վարչության աշխատակիցներն այցելել են շինհրապարակներ՝ նախազգուշացում և տեղատեսում իրականացնելու: Երեք դեպքերից մեկում պարզվել է, որ սարքը տեղադրված է այնպես, որ հարում է ճանապարհին, և ավելի շատ կլանում է տրանսպորտի արտանետած գազերը:

Անդրադառնալով խնդրին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ օդի աղտոտվածության ցուցանիշներին կարելի է հետևել առցանց տարբերակով, ապա անդրադարձավ աղտոտվածվության պատճառով նշանակվող տուգանքներին:

«Չորրորդ ռիսկայնության շատ շինարարություններ ունենք քաղաքում, և այդ շինարարություն իրականացնողները սխալվում են, կարծելով՝ այստեղ միայն տուգանքի խնդիրն է։ Իրենք ավելի շատ ու խոր խնդիրներ են ունենալու, եթե պատշաճ կահավորում չիրականացնեն։

Եվս մեկ անգամ ուզում եմ հատուկ շեշտել ու բարձրաձայնել, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանն էլ խնդրում եմ վարչական շրջանների հետ այս հարցին շատ խիստ մոտենալ, իսկ շինարարություն իրականացնողներին, եթե, կրկին ասում եմ, թվում է՝ միայն տուգանքի խնդիրն է, կվճարեն, և խնդիր չի լինի, չարաչար սխալվում են: Իրապե՛ս, չարաչար սխալվում են»,- ասաց Ավինյանը և հավելեց՝ եթե Երևանի ավագանին որոշում է կայացրել, այդ որոշման չիրականացումը պետք է խստագույնս պատժվի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ