Ներքին 2 տարի առաջ - 17:07 20-07-2024

43 համարի ավտոբուսից դրամապանակս գողացել են, գումարը քարտերից հանել․ կինը մանրամասնում է

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին պատմեց, որ հուլիսի 17-ին, առավոտյան 8։30-ի սահմաններում Մալաթիա շուկայի մոտից նստել է 43 համարի ավտոբուսը, հասնելով Մաշտոցի պողոտա, նկատել է, որ դրամապանակը չկա․

«Կողքս միջին հասակի, կեպիով, պայուսակով տղամարդ էր կանգնած, ինձ շատ մոտ, իր վրա եմ կասկածում։

Դրամապանակիս մեջ էլ գումար կար, բանկային քարտեր»,- պատմեց տիկին Մարիամը։

Նա ասաց, որ այդ ընթացքում բանկերի հետ կապ է հաստատել, որպեսզի քարտային հաշիվները բլոկավորեն, սակայն այդ ընթացքում քարտերից մեկից արդեն գումարը հանել են․

«Հեռախոսիս հաղորդագություն եկավ, որ քարտիցս 60 հազար դրամ են հանել, ալիմենտի գումարն էր, մյուս քարտիցս գումար հանել չեն կարողացել, իսկ դրամապանակիս մեջ 15 հազար դրամ է եղել և մանրադրամ»։

Երեկոյան նույն համարի մեկ այլ ավտոբուս է նստել, վարորդին պատմել է դեպքը, սակայն վարորդը կոպտել է․

«Շատ անտարբեր ու կոպիտ վերաբերմունքի արժանացա, ասացի՝ ո՞ւմ դիմեմ, ասաց՝ ոչ մեկի, գնա, նստի։ Եվ փաստորեն՝ ավտոբուսների տեսախցիկներով ստուգել 3 օրվա ընթացքում էր հնարավոր։ Չգիտեի։ Արդեն ջնջվել են»։

Տուժած կինը դիմել է ոստիկանություն, սակայն նրանք հույս չեն տվել, որ դրամապանակը կգտնվի․

«Նախ գնացի Մալաթիայի բաժին, ուղարկեցին Շենգավիթ, այնտեղից էլ ասացին գնալ Կենտրոնի բաժին, քանի որ պրոսպեկտում եմ նկատել, որ դրամապանակը չկա։ Բայց նրանք էլ հույս չտվեցին, որ կգտնվի, քանի որ գողերը լավ գիտեն, թե ինչպես դեմքը թաքցնեն բանկոմատներից գումարը ստանալու պահին»,- ասաց կինը։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով