Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 09:36 19-07-2024

Եթե երկու երկրներն ավարտին հասցնեն խաղաղության պայմանագիրը, ապա մենք կաջակցենք այդ համաձայնագրին․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Լոնդոնում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովում, Հայաստանին վերաբերող մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Երևանին մատակարարվող ֆրանսիական զենքի, ինչպես նաև Բաքվի հետ ընթացող խաղաղության բանակցությունների մասին։

Էմանուել Մակրոնի հայտարարությունները X-ի իր միկրոբլոգում կատարած գրառումներով ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Խոսելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև խորացող ռազմատեխնիկական համագործակցության մասին՝ Էմանուել Մակրոնը նշել է․ «Եթե ​​նայեք անցած տասնամյակին, ապա թվում է, թե Ադրբեջանն իրեն շատ ավելի է զինել, քան Հայաստանը։ Եվ եթե իմ հիշողությունը ճիշտ է, իսկ եթե սխալ եմ, ուղղեք ինձ, ապա Ադրբեջանն, իսկապես, 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսեց»

Այս համատեքստում Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ նորմալ է, երբ Փարիզը պարզապես պատասխանում է ինքնիշխան երկրի՝ Հայաստանի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից:

«Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտին հասցնեն խաղաղության պայմանագիրը, ապա մենք կաջակցենք նման համաձայնագրին», - ընդգծել է Մակրոնը՝ խոսելով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի մասին: