Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:25 16-07-2024

Երևանում, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց փողոց 41/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կետի (ՀԳԼԿ), Վայոց Ձորի մարզ, գ. Ելփինում «Դիդվան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Քասախի կիրճ 1 հասցեում «Ձորշին» ԱՊԸ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Տավուշի մարզ, ք․ Դիլիջան, Կամոյի փող․, 2 Ա հասցեում գտնվող հեղուկ ածխաջրածնային գազեր (ՀԱԳ) լցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ռուբինյանց փողոց 41/1 հասցեում գտնվող գազալցակայանը, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում շահագործվող բենզալցակայաններն օրենքով սահմանված կարգով տեխնիկական անվտանգության փորձաքննություն չեն անցել:

Հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, ինչպես նաև այդ խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանում, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել, դրանք Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում կապարակնքվել են։

Տավուշի մարզում իրականացված ուսումնասիրոության արդյունքում հրդեհային և տեխնիկական անվտանգության տարածքային մասնագետները Դիլիջան քաղաքի Կամոյի փող․, 2 Ա հասցեում նոր գազալցակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման փաստ են հայտնաբերել։

ՏՄ մասնագետները տնտեսավարողից պահանջել են շինարարական աշխատանքների օրինականությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր, դրանք տնտեսավարողի կողմից չեն ներկայացվել։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից շինարարական աշխատանքը համարվել է ինքնակամ, և բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ կառուցված գազալցակայանը տնտեսավարողի սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժվել է։