Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:20 15-07-2024

Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանին ասֆալտից դժգոհած քաղաքացին անհետացել էր. shamshyan.com

Հուլիսի 13-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին են դիմել Ծաղկահովիտ բնակավայրի բնակիչ 32-ամյա Արտակ Ն.-ի հարազատները և հայտնել են, որ Արտակ Ն.-ն առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում տնից դուրս է եկել Շիրակի մարզ մեկնելու, դեղ գնելու նպատակով, սակայն մինչև այժմ նրանից տեղեկություններ չունեն և հայտնել են, որ ունեն կասկածներ, որ նրա հետ ինչ-որ վատ բան է պատահել:

Ոստիկանները, փրկարարներըն ու գյուղի բնակչությունը ավելի քան 10 ժամ փնտրել են Արտակ Ն,-ին:

Գեղաձոր-Հնաբերդ ճանապարհահատվածում հայտնաբերվել է նրան պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենան՝ ճամփեզրին կայանված, դռները բաց վիճակում:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են անձնական իրերը:

Ավտոմեքենան հայտնաբերել են նրա հարազատները և տեղեկությունը փոխանցել ոստիկանության Արագածի բաժին:

Տեղում տարածքը սահմանազատել են ՊԾ Արագոծտնի մարզի գումարտակի պարեկները:

Ժամեր շարունակ որոնողական աշխատանքների՝ արդյունք չտալու պատճառով դեպքի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Արդեն գիշերը՝ ժամը 21:30-ի սահմաններում, նրան Ծաղկահովիտ բնակավայրի սկզբնամասում իր ազգականը հայտնաբերում է, որից հետո նրանք ներկայանում են ոստիկանության Արագածի բաժին:

Նրա հարազատներն ասում էին, որ նրա նկատմամբ հավանաբար հաշվեհարդար են տեսել, քանի որ երբ 1 օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արագածոտնի մարզ, Լեռնապար գյուղում ինքը վարչապետին դժգոհել է ճանապարհների ոչ որակյալ ասֆալտապատման համար, հայտնել է, որ ավարտին չի հասցվում Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները, ու հարազատները ասում էին, որ դա է եղել պատճառը, որ նրան առևանգել են:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Արտակ Ն.-ն Ծաղկահովիտ համայնքի սոցիալական աջակցության հարցերով բաժնի պետն է, ով Ծաղկահովիտում ունի նաև ատամնաբուժարան:

Իրավապահներն էլ ունեն կասկածներ, որ ոչ մի առևանգում տեղի չի ունեցել և նրա անհետանալը կապ չունի նրա հարազատների կողմից բարձրաձայնված այն խնդիրների հետ, որ եթե նա վարչապետին ոչ հաճելի հարցեր չտար, ապա նրա հետ այս դեպքը տեղի չէր ունենա:

Հարազատերը նշում էին նաև, որ իրենք ՀՀ վարչապետից ու Կառավարությունից ոչ մի դժգոհելու առիթ չեն ունեցել, միշտ աջակցել են Կառավարության ծրագրերին ու վարչապետը ոչ մի կապ չունի այդ դեպքի հետ, այլ ասում էին, որ հնարավոր է՝ ասֆալտապատում կատարող ընկերության մատն է խառը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված