Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 20:09 12-07-2024

Վախենանք՝ թուրքալեզու էլ սարքեն. հարցում

Կառավարության հուլիսի 11-ի նիստում որոշում է ընդունվել հանրակրթական չափորոշիչների մասին, որով սահմանվել է, որ կրթօջախներում «Հայոց պատմություն» առարկայի փոխարեն պետք է անցնեն «Հայաստանի պատմություն»։ Այս փոփոխությունը հանրային լայն արձագանք է ստացել։ Գիտական համայնքի ներկայացուցիչները առարկություններ ունեն այս փոփոխության հետ կապված։ Իսկ հանրային որոշ շրջանակներ մտավախություն ունեն, որ առաջիկայում նմանատիպ այլ փոփոխություններ էլ են լինելու։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Հայոց պատմությունը դարձնում են Հայաստանի պատմություն․ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ մի օր էլ հայոց լեզուն սարքեն Հայաստանի լեզու»:

Հարցվածների մեծ մասը չկարողացավ կարծիք հայտնել։ Մի քանիսն էլ ասացին, որ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։

Նշենք նաև, որ ներկայումս «Հայաստանի պատմություն» անվամբ դասագիրք գոյություն չունի։ Չկա նաև այդ անվամբ դասագրքերի կազմելու մրցույթ։ Եվ խիստ կասկածելի է, որ հնարավոր կլինի մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը հասցնել կազվել և հրատարակել «Հայաստանի պատմության» դասագրքեր։ Ուստի ենթադրելի է, որ Կառավարության որոշումը այս ուստարում իրականություն չի դառնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ