Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 2 տարի առաջ - 17:00 06-07-2024

Մոլդովայի իշխանությունները նախատեսում են պահպանել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ

Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյն ասել է, որ հանրապետության չեզոք կարգավիճակը չի խանգարում նրան ՆԱՏՕ-ի գործընկեր լինել։

«Եվրամիությունը մնում է խորը տնտեսական համագործակցության բլոկ, մինչդեռ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Մոլդովան՝ որպես չեզոք պետություն, չի կարող միանալ Դաշինքին, սակայն կարող է համագործակցել, ինչն արվել է վերջին 30 տարիների ընթացքում»,- ասել է Պոպշոյը:

Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն միշտ առաջ է գնացել և կշարունակի ելնել Մոլդովայի չեզոքությունից՝ հարգելով այդ հանգամանքը։

Պատասխանելով անվտանգության ոլորտում Եվրամիության հետ ստորագրված գործընկերության համաձայնագրի մասին հարցին՝ Պոպշոյը նշել է, որ փաստաթուղթն ուղղված է համագործակցությանը, բայց անվտանգության երաշխիքներ չի տալիս։

«Այս համագործակցությունն ուղղված է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ընդլայնմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու և այլ մարտահրավերներին դիմակայելու կարողության բարձրացմանը»,- պարզաբանել է նախարարը։

Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունն ունի չեզոք կարգավիճակ, սակայն 1994 թվականից երկիրը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրով։ Մոլդովայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյն ասել է, որ հանրապետության չեզոք կարգավիճակը չի խանգարում նրան ՆԱՏՕ-ի գործընկեր լինել։
«Եվրամիությունը մնում է խորը տնտեսական համագործակցության բլոկ, մինչդեռ ՆԱՏՕ-ն ռազմաքաղաքական դաշինք է։ Մոլդովան՝ որպես չեզոք պետություն, չի կարող միանալ Դաշինքին, սակայն կարող է համագործակցել, ինչն արվել է վերջին 30 տարիների ընթացքում»,- ասել է Պոպշոյը:
Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն միշտ առաջ է գնացել և կշարունակի ելնել Մոլդովայի չեզոքությունից՝ հարգելով այդ հանգամանքը։

Պատասխանելով անվտանգության ոլորտում Եվրամիության հետ ստորագրված գործընկերության համաձայնագրի մասին հարցին՝ Պոպշոյը նշել է, որ փաստաթուղթն ուղղված է համագործակցությանը, բայց անվտանգության երաշխիքներ չի տալիս։

«Այս համագործակցությունն ուղղված է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում համագործակցության ընդլայնմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու և այլ մարտահրավերներին դիմակայելու կարողության բարձրացմանը»,- պարզաբանել է նախարարը։

Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ հանրապետությունն ունի չեզոք կարգավիճակ, սակայն 1994 թվականից երկիրը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրով։