Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 2 տարի առաջ - 18:51 05-07-2024

Ղրղզստանում խափանվել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձը

Ղրղզստանի հետախուզական ծառայությունները կանխել են երկրում իշխանությունը բռնի զավթելու փորձը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Քաղաքացիների մահվան պատճառ դարձած զանգվածային անկարգությունների կազմակերպմամբ՝ իշխանությունը բռնությամբ զավթելու և երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը ապակայունացնելու ծրագրեր մշակող խմբավորման անօրինական գործունեությունը ճնշվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ խումբը բաղկացած է եղել հանցավոր գաղափարախոսության կողմնակիցներից և կրոնական ֆանատիկոսներից։ Անվտանգության ուժերը ձերբակալել են Ղրղզստանի չորս քաղաքացու, ովքեր գտնվում են քննչական մեկուսարանում։ Կասկածյալների տներն ու մեքենաները խուզարկվել են, դրանցում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբերի բաղադրամասեր, զենք, զինամթերք, զրահաբաճկոններ, անօդաչու թռչող սարքեր, ծայրահեղական գրականություն և այլ արգելված իրեր։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ նախաքննությունը շարունակվում է՝ խոստանալով լրացուցիչ տեղեկություն տրամադրել ավելի ուշ։

Ձեզ գուցե հետաքրքրի