Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 13:00 05-07-2024

Ընդդիմադիրներն ինձնից ավելի հայրենասեր են, պարգևավճարով իմ հիփոթեքի հարցերը կհոգամ․ Աղազարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները պարգևավճար են ստացել։ Այս կապակցությամբ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտնել են, որ հերթական անգամ ստացված պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը։

Oragir.News-ը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց, թե իշխող խմբակցության պատգամավորները պատրաստվո՞ւմ են հետևել ընդդիմադիր խմբակցությունների օրինակին, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ Աղազարյանն ասաց, որ այդպիսի ինֆորմացիայի չի տիրապետում։

Մեր հարցին, թե անձամբ ինքը պատրաստվո՞ւմ է իր ստացած պարգևավճարը ուղղել բարեգործությանը՝ Հովիկ Աղազարյանը բացասական պատասխանեց։ Ճշտող հարցին, թե ինչո՞ւ չի ցանկանում հետևել ընդդիմության օրինակին՝ ՔՊ-ական պատգամավորը հետևյալ կերպ պատասխանեց․ «Ես ավելի շատ իմ հիփոթեքի հարցերը կհոգամ»։

Oragir.News-ը ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեց, թե, իր համոզմամբ, ինչո՞ւ է ընդդիմությունն ամեն անգամ իր ստացած պարգևավճարը բարեգործությանը ուղղում, ինչին Աղազարյանն այսպես արձագանքեց․ «Իրենք ավելի շատ հայրենասեր են, քան թե ես»։

Oragir.News-ը իշխանական պատգամավորից մեկնաբանություն խնդրեց նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձում տեղ գտած այն ձևակերպման հետ կապված, որ ՀՀ քաղաքացին գործող Սահմանադրությունն իր ստեղծածն ու ընդունածը չի համարում՝ հետաքրքրվելով՝ գործող Սահմանադրությունն իր ստեղծածն ու ընդունածը համարո՞ւմ է, թե՞ ոչ․

«Այնքանով, որքանով Սահմանադրության ընդունման հարցով քվերակություններ էին անցկացվում, կարող եմ ասել, որ դրանք ֆիկտիվ բնույթ են կրել։ Չնայած, անձամբ ես գործող Սահմանադրությունը համարել եմ մեկ քայլ առաջ՝ նախորդ Սահմանադրության նկատամբ, ես՝ անձամբ։ Բայց, թե ինչ պայմաններում է ստեղծվել և ընդունվել Սահմանադրությունը, այդտեղ ես լրիվ համաձայն եմ վարչապետի հետ։ Հետևաբար՝ իշխանության գալու գրեթե հաջորդ օրվանից բարձրաձայնել ենք, որ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն ընդունել»։

Oragir.News-ի դիտարկմանը, որ շատերը գործող իշխանություններին մեղադրում են, որ Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով է ցանականում փոխել՝ Հովիկ Աղազարյանը համոզմունք հայտնեց, որ Ալիևը պարզապես փորձում է իմիտացիա ստեղծել, որ ՀՀ-ի Սահմանադրությունն իր պահանջով է փոխվում, ինչը իրականությանը չի համապատասխանում, ինչն իրականում այդպես չէ և պատկերավոր օրինակ բերեց․

«Պատկերացրեք՝ ես Ձեզ հրահանգելու եմ, որ Դուք առավոտյան տնից դուրս գալուց դուրս գաք տան դռնով և դուրս գաք փողոց, իսկ երեկոյան էլ, երբ վերադառնաք, անպայման Ձեր տան դռնով մտնեք Ձեր տուն։

Ես չեմ ասում, որ Ադրբեջանի նախագահը, երբ որոշակի հարցեր է բարձրացնում, անհիմն է դրանք բարձրացնում, բայց մենք ինքներս էլ ենք տրամադրված Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն։ Հետևաբար՝ ուզում եմ ասեմ, որ Ալիևը նման կերպ իմիտացիա է անում»։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան