Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 22:24 04-07-2024

ԱՄՆ-ում չէինք ապրի, Հայաստանից լավ տեղ չկա. հարցում

Հուլիսի 4-ը ԱՄՆ անկախության օրն է։ Այն նշում են նաև միլիոնից ավելի հայերը, որոնք տարբեր ժամանակներում բնակություն են հաստատել այդ երկրում և պարբերաբար դրամական փոխանցումներ են անում Հայաստանում ապրող իրենց հարազատներին։ Ամեն տարի հազարավոր ՀՀ քաղաքացիներ են փորձում արտագաղթել հավասար հնարավորությունների երկիր։ Այս հաշվի առնելով՝ և՛ ամերիկահայերի, և՛ այնտեղից դրամական փոխանցումներ ստացողների, և՛ ամերիկյան երազանքին ձգտողների համար Հուլիսի 4-ը տոն է։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Այսօր Ամերիկայի անկախության օրն է, կապրեի՞ք այնտեղ»։

Հարցվածների մի մասը պատասխանեց, որ չէին ապրի ԱՄՆ-ում։

«Հայաստանից լավ տեղ չկա»,- ասաց քաղաքացիներից մեկը։


Նշենք, որ ԱՄՆ անկախության հռչակագիրն ընդունվել է 1776-ի Հուլիսի 4-ին։ Դրանով ազդարարվել է գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։ Հուլիսի 4-ի Անկախության տոնն ուղեկցվում է զորահանդեսով, պարահանդեսներով, տոնավաճառներով, համերգներով, մարզական մրցաշարներով, բացօթյա ճաշկերույթներով, ընտանեկան հանդիպումներով, ժողովրդին ուղղված քաղաքական գործիչների կոչերով, հրավառությամբ, հայրենասիրական ներկայացումներով։ Անկախության տոնը ևս նշվում է բացօթյա։ Այն ոչ աշխատանքային է։ Քաղաքական գործիչների համար այս օրն առիթ է՝ իրենց քաղաքական վարկանիշը բարձրացնելու, հրապարակային ելույթներ ունենալու, ժողովրդին գովերգելու համար։ Տոնին ընտանիքներով խրախճանք են կազմակերպում, ընկերների հետ խորոված անում։ Զարդերը (օրինակ ժապավեններն ու փուչիկները), կարմիր, սպիտակ և կապույտ գույն են ունենում՝ սրանք ամերիկյան դրոշի գույներն են։ Հրավառությունները հաճախ ուղեկցվում են հայրենասիրական երգերով, ազգային օրհներգով, «Աստված, պահպանիր Ամերիկան», «Հրաշալի Ամերիկա», «Ամերիկա», «Այս երկիրը քո երկիրն է» երգերով։



Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։