Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:00 03-07-2024

«Ոսկե ծիրանը» վերածվելու է Ավինյանի փիառի, բայց ֆինանսավորելու են հարկատուները

Այսօր՝ հուլիսի 3-ին, Երևանի Կինոյի տանը «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսն էր հրավիրվել։ Թեման՝ փառատոնային ծրագրերն էին, ֆիլմերը, ժյուրիի կազմի վերաբերյալ տեղեկատվությունը, պատվավոր հյուրերը և այլն։

Ասուլիսի ընթացքում բոլոր բանախոսները իրենց պարտքն էին համարում նշել, որ կինոփառատոնը ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։

Այստեղ կարող ենք հիշատակել «No Comment»-ից հայտնի մեջբերումը, որը հնչում էր հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի շուրթերից․

«Ախր դա լավ չի, դա նորմալ ա»։

Ուշագրավ էր նաև այն, որ Երևանի փոխքաղաքապետն իր հերթին նշեց, որ քաղաքապետարանը կինոփառատոնին հանդես կգա սեփական ֆիլմով։

Այսպիսով՝ ասուլիսը նմանվեց իշխանությունների «փիառ» բանախոսության, այնինչ՝ Երևանի քաղաքապետարանը պարզապես ֆինանսավորել է սեփական երկրի, կարելի է ասել՝ միակ մասշտաբային կինոփառատոնը։

Ասուլիսի ընթացքում նաև պարզ դարձավ, որ այս տարի ևս փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հիշեցնենք, որ Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի արարողակարգային հայեցակարգի՝ հետայսու փառատոնի այս կարևոր դետալը կկրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին կփոխարինի արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։

Բացի այդ, «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին, ինչը նաև նկատելի է փառատոնի պաստառի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։