Ներքին 2 տարի առաջ - 17:06 02-07-2024

Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյան․ «Ազատություն»

Այն «ապացույցները», որոնց հիման վրա մեղադրանքը ներկայացվել է, չեն համապատասխանում նվազագույն ստանդարտների, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

«Ազատություն». - Բայց Դուք արդեն անուղղակի այս գործը կապել եք Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի՝ մի քանի դրվագներով խնդրանքները չկատարելու հետ:

Քերոբյան. - Ես ուղղակի ասել եմ, որ քանի որ ես իմ աշխատանքի ընթացքում եղել եմ սկզբունքային, հետևաբար ստացվել այնպես, որ շատ մարդկանց հետ իրականում ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ, չնայած ես ինքս շատ լավ կարողանում եմ մարդկանց հետ աշխատել, լեզու գտնել, բայց երբ որ, օրինակ, ստացվում է ինչ-որ իրավիճակ, երբ որ կոնկրետ հակասություն է առաջանում, օրինակ, չգիտեմ, ինչ-որ մեկին գործից հանել և տեղը դնել ուրիշ մարդ, դա իմ խղճին, ասենք, 100 տոկոսով հակասում է, և ես երբևիցե որևէ պաշտոն կամ աթոռով չեմ գնահատի ավելի շատ, քան թե իմ խղճի հետ ազնիվ լինելը:

«Ազատություն». - Բայց Ազգային անվտանգության ծառայությունը արդեն բացարձակ սուտ է որակել Ձեր այդ հայտարարությանը, որ Աբազյանն ասել է՝ սրան հանի, սրան նշանակի:

Քերոբյան. - Ես ցավում եմ դրա համար, բայց պարոն Աբազյանը կարող է իր հեռախոսը զննի և տեսնի, որ ես ճիշտ եմ ասում, եթե մոռացել է:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի