Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 օր առաջ - 09:00 02-07-2024

ԵՄ հանրաքվեն ժեստ է. գուցե կխղճան ու կպաշտպանեն ժողովրդին

ՔՊ-ական գործիչները շարունակում են ակտիվ շրջանառել ԵՄ-ին անդամակցելու թեման։ «Հանրաքվե անցկացնելու հիմնական խնդիրն այն է, որ չունեմ հարցի պատասխանը՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին»,- հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին։ Զուգահեռաբար՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է Լատվիա կատարած այցի ընթացքում Rus.LSM-ի հետ զրույցում հայտարարել. «Մեր հասարակությունն ունի որոշում՝ լինել ԵՄ մաս։ Մի քանի օր առաջ մեր խորհրդարանում քննարկում էր հանրաքվեի մասին, որ Հայաստանը դառնա ԵՄ մաս։ Ես կարծում եմ, որ երբևէ, մոտ ապագայում մեզ մոտ կլինի այդ հանրաքվեն և վստահ եմ, որ մեր մարդիկ կասեն՝ «Այո»»։

Ի դեպ՝ Փաշինյանն այսօր ևս համոզմունք է հայտնել, որ ժողովուրդն աջակցում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարին։ Ինչո՞ւ են ՀՀ բարձրագույն պաշտոնյաները ցույց տալիս, թե ժողովուրդն ուզում է, որ ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին։

Նախ ընդգծենք, որ ո՛չ Կառավարությունը, ո՛չ ՔՊ-ն ԵՄ-ին անդամակցելու որոշում չունեն։ Սա նշանակում է, որ ՔՊ-ն և Կառավարությունը ընդամենը շահարկում են ժողովրդի կարծիքը, բայց Կառավարության ծրագրում ԵՄ անդամակցելու կետ, Սահմանադրության նախաբանում այդ մասին տող ավելացնելու խիզախություն չունեն։ Հետևաբար՝ հարց է առաջանում. Եթե իշխանությունները ԵՄ-ին անդամակցելու նպատակ, ծրագիր չունեն, ապա ինչու՞ են խոսում այս թեմայով։ Եթե ժողովուրդն ուզում է ԵՄ-ին անդամակցել, իսկ ՔՊ-ն էլ ձևացնում է, թե ժողովրդավար է, ապա ինչու ԵՄ-ին միանալը չի դառնում քաղաքական օրակարգի հարց։

Իհարկե՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրներն ազգային անվտանգության այլ խնդիրներ ունեն։ Նրանց տնտեսությունների մակարդակը, հանրային կյանքի որակը համեմատելի չեն ՀՀ-ի նման երկրների հետ։ Հարկ է նաև նշել, որ ԵՄ երկրները, ակտիվ աջակցում են Ուկրաինային անկախության համար պատերազմում, սպառազինություն մատակարարում, պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի և Բելառուսի դեմ։ Այնպես որ՝ ԵՄ անդամակցելը քաղաքական և քաղաքակրթական ընտրության հարց է։ Եվ այդ ընտրության մասին չի կարելի անպատրաստի արտահայտվել։

Դրանից զատ ԵՄ-ին կարող է անդամակցել անկախ պետությունը։ Այս առումով՝ ՀՀ-ն նախ պետք է անկախության պաշտպանության ուղղությամբ քայլեր անի՝ վերանայի հայ-ռուսական պայմանագրերի մեծ մասը, դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, ազգայնացնի ՌԴ-ին հանձնված ենթակառուցվածքները, լյուստրացիա և դեսովետիզացիա իրականացնի, դուրս հրավիրի ռուսական զորքերը և այլն։

Այս ամենը անելու փոխարեն, Փաշինյանը հռետորական հարց է հնչեցնում՝ «ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին»։ Իսկ ի՞նչ է արել Փաշինյանը անկախության շարժում հռչակելուց հետո։ Կամ եթե նրանք այդքան վստահ են, որ ժողովուրդն ուզում է ԵՄ-ին մաս կազմել, ապա ինչո՞ւ ժողովրդավարական բարեփոխումներ չեն անում։ ԵՄ-ն 2021-ին 2 միլիարդ եվրո է հատկացրել ՀՀ-ին Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհի կապիտալ շինարարության համար։ Այդ ճանապարհի քանի՞ կմ է կառուցել ԵՄ-ին մաս կազմելու թեման ժողովրդի գրպանը գցող ՔՊ-ական իշխանությունը, քանի՞ եվրո է իրացվել այդ 2 միլիարդից։

Ենթադրելի է, որ ԵՄ հանրաքվե անցկացնելու թեման առաջ մղելու իրական նպատակը ԵՄ-ին անդամակցելը չէ, այլ ՀՀ-ի դեմ նոյեմբերին կանխատեսվող ռուս-ադրբեջանական ագրեսիան զսպելու համար է։ Այդ մասին կանխատեսել էին հեղինակավոր վերլուծական կենտրոնները, այդ մասին ՀՀ բարձր պաշտոնյաներին տեղեկացնել են օտարերկրյա հատուկ ծառայությունները, և այդ մասին ակնկարկել ՀՀ ԱԳՆ-ն օրեր առաջ տարածած հայտարարության մեջ։

Այսինքն՝ ԵՄ հանրաքվեի թեման անվտանգային աստառ ունի։ ԵՄ դիտորդների ներկայությունը որոշակի զսպում է ադրբեջանական ագրեսիան։ Եվ ենթադրելի է, որ եթե ավելի շատ խոսեն ԵՄ-ին անդամակցելու ժողովրդի մեծ ցանկության մասին, ապա ԵՄ-ն և ԱՄՆ-ն կխղճան ու կպաշտպանեն ԵՄ-ին մաս կազմել ցանկացող հայ ժողովրդին և նրա կենսատարածքը՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Սա է խնդիրը։ Եվ այստեղ չկա քաղաքակրթական ընտրության հարց։

Պարզ ասած՝ ԵՄ հանրաքվեի, ժողովրդի՝ ԵՄ-ին մաս կազմելու մասին խոսակցությունները սոսկ ժեստ են։ Իշխանության օրակարգում նման հարց չկա ոչ միայն այն պատճառով, որ ՔՊ ժողովրդավարությանը դեմ է, այլև այն պարզ պատճառով, որ դա հակասում է Մոսկվայի շահերին, որոնք սպասարկելու խոստում է տվել Նիկոլ Փաշինյանը 2018-ին։ Նույն պատճառով չի կառուցվում նաև Հարավ-հյուսիս ավտոճանապարհը, որը միլիարդավոր դոլարների շահույթ է ապահովելու Հայաստանին։ ՔՊ-ն ի սեր Պուտինի՝ նույնիսկ դեսովետիզացիա չի անում, ուր մնաց՝ ԵՄ-ին միանալու հանրաքվե։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

12:50 Վերին Շորժայում զոհված 20-ամյա Սարգիսը ընտանիքի ավագ որդին էր. հայրը 2 տարի առաջ էր մահացել
22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
12:12 Հրազենային վնասվածքից պայմանագրային զինծառայող է մահացել
15:35 Գարեգին Նժդեհի մետրոյի կայարանից հեռացվել են Սարդարապատի հերոսների նկարները
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
21:09 Չեմ կարողանում տղերքի աչքերին նայել. X զորամասը քանդում են. Աղաբեկ Խաչատրյան
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
20:10 Ըստ էության. Ես չեմ գնում Փաշինյանի հետ հեծանիվ քշելու, որ ինքը հասկանա՝ պիտի հրաժարական տա․ Գեղամ Նազարյան
14:16 ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի դեմ՝ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար