Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 3 տարի առաջ - 14:33 02-11-2023

ՌԴ-ն Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը ցուցադրական հակառուսական ժեստ է որակել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Ուկրաինայի հարցով խորհրդաժողովին: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մոսկվան Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտարկում է որպես Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Մալթա էր մեկնել և մասնակցել էր «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը:

Մալթայում կայացել էր նաև Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը: