Ներքին 2 տարի առաջ - 14:25 30-06-2024

Ձեզ կա՛մ աստվածացնում են, կա՛մ դեմոնիզացնում՝ մոռանալով, որ դուք Մարդ եք․ Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանին

«Երբեք այս օրը նշել չեք սիրել․ երբ իշխանության էիք՝ արհեստավարժ քծնողներից և պատեհապաշտ պատահականություններից խուսափելու համար։ Իսկ հիմա, ինչպես ժողովուրդն է ասում, սիրտ չունեք այսքան կորուստներից հետո մի պահ սուզվել այլ, սովորական մարդկանց կյանքում այդքան սիրված և սպասված օրվա մթնոլորտի մեջ։

Հիմա էլ Ձեզ կա՛մ աստվածացնում են, կա՛մ դեմոնիզացնում՝ այս երկու ծայրահեղությունների մեջ հաճախ մոռանալով , որ Դուք մարդ եք, հայ մարդ, կարգին մարդ, Մարդ՝ մեծատառով։

Պարադոքսալ եք․ Ձեզ համար զգացմունքներ և էմոցիաներ արտահայտելը շռայլություն է, իսկ Դուք շռայլություններ չեք սիրում։ Սակայն միաժամանակ չափից ավելի բարոյական եք ոչ միայն աղբակույտի մեջ թաղված հայկական քաղաքականության, այլև նույնիսկ սովորական, առօրյա կյանքի համար։

Մեկ այլ պարադոքս էլ է լինելու այսօր․ Ձեզ շրջապատող մարդիկ՝ընտանիքը, ընկերները, գործընկերները, տարվա մեջ հենց այս օրը Ձեզ չեն լսելու (վստահ եմ) և (հոբելյարի ցանկությանը հակառակ) հրապարակավ և ջերմորեն շնորհավորելու են Ձեզ։

Կռահում եմ, որ կգտնեք ձևը Ձեր դժգոհությունը փոխանցելու ինձ՝ «Արմենը խի՞ է նման բան գրել» պողպատե լակոնիկությամբ , բայց Ձեզանից հեռու գտնվելն այս ազատությունը տալիս է, անազատության մեջ ազատ արտահայտվելու ազատություն։

Աստված գիտի, թե ե՞րբ անձամբ կրկին կհանդիպեմ Ձեզ, մինչ այդ հնարավոր նախատինքը, հուսով եմ, այլևս արդիական չի լինի։
Ու թեպետ բանտախցում մենակ եմ և ալկոհոլ չունեմ՝ ուզում եմ բռունցքովս խփել Ձեր բաժակին և պարզ (ու անսահման) ճակատով ասել․

Շնորհավորո´ւմ եմ, պարոն Նախագահ»։

Արմեն Աշոտյան
Ձեր կրտսեր ընկեր
«Նուբարաշեն» ՔԿՀ

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել