Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 11:26 30-06-2024

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները միշտ էլ հանդիպում են, բան չի փոխվում. հարցում

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Չնայած այս ամենի պաշտոնական Բաքուն և Երևանը դեռևս չեն արձագանքել Ջեյմս Օ'Բրայենի հրավերին, այնուամենայնիվ որոշ քաղաքական-հասարակական գործիչներ նկատել են, որ պաշտոնական Երևանը դրական կպատասխանի և չի մերժի հրավերը, չնայած նրան, որ 2020 թվականից հետո արտգործնախարարները մի քանի անգամ հանդիպել են, և ոչ մի դրական արդյունք չի եղել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել, թե ինչ ակնկալիք ունեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ հույս ունեն, որ ի վերջո 2 երկրների միջև խաղաղություն կնքվի։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ոչ մի ակնկալիք չունեն.

«Միշտ էլ հանդիպում են, ոչ մի բան էլ չի լինում, լավ բան չի լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ