Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:40 29-06-2024

Մեր ժողովուրդն առանց գողության չի կարողանում ապրել․ հարցում՝ կորած 60 հազար ցախավելների մասին

Երեկ մամուլը գրել էր, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով անհատ ձեռնարկատեր Արթուր Անանյանին պարտավորեցնել վերադարձնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ի պահ հանձնված 60.000 հատ ցախավելները:

Որոշ օգտատերեր գրել էին, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպես կարող էր այդքան մեծ քանակությամբ ցախավելի գողություն լինել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել, ըստ իրենց՝ ով է գողացել ցախավելները։

«Այնքան թշնամիներ կան, չուզողներ, նրանք»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ մեջբերեց ասացվածք․

«Եկեղեցում մի քանիսը նստած են լինում, խալին գողացած են լինում, գալիս հերթով հարցնում են՝ դո՞ւ ով ես, բոլորն ասում են՝ ես սուրբ էսինչն եմ, դե որ բոլորդ սուրբ եք, բա խալին ո՞վ գողացավ։
Հիմա ի՞նչ իմանանք ով է գողացել»։

Մի կին էլ կեսկատակ ասաց, որ հենց մաքրուհիներն են գողացել, որպեսզի մաքրություն չանեն։

Մանրամասները՝ տեսանյութում։