Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:15 21-06-2024

Ռազմավարական ընտրություն․ Պաղեստինը ճանաչման համար շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու համար։ Այս մասին տեղեկացնում է Պաղեստինում գործող WAFA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Աբասի գրասենյակը պաշտոնական Երևանի այս քայլը ռազմավարական ընտրություն է որակել։

«Հայաստանի իմաստուն քայլը համահունչ է խաղաղություն նախատեսող ծրագրին, որը ենթադրում է երկու (իսրայելական և պաղեստինյան-խմբ․) պետությունների համակեցությունը: Սա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքը և լեգիտիմությունը»,- ասվում է հայտարարությունում:

Հայտարարության մեջ Պաղեստինի վարչակազմը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս խիզախ և կարևոր որոշման համար՝ նշելով, որ դա ամրապնդում է երկկողմ կապերը և նպաստում խաղաղությանն ու կայունությունը տարածաշրջանում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստինի պետականությունը։ Գազայի հատվածում շարունակվող պատերազմի ֆոնին վերջին շրջանում Պաղեստինը ճանաչել են Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:00 Վարդավառի ջրից՝ քրեական վարույթ. ինչ պատիժ է սպասվում ռուս բլոգերին
20:39 Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերված տղան ազգությամբ ռուս է. ՔԿ
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
19:43 Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. ՌԴ ԱԳՆ
21:19 Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 միլիոն դրամի աշխատավարձ
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
17:24 Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում․ ինչու է բարկացել Էվելինան
17:50 Ժամանակին հենց այդ ձուկն էր հայերին փրկում, հիմա վա՞տը դարձավ. հարցում