Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 22:21 19-06-2024

Էրդողանն ու Փաշինյանը մորքուրի տղաներ են, հաղթանակը պետք է շնորհավորեր. հարցում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ միանշանակ արձագանք է գտնում հանրության մեջ։ Որոշ քաղաքական ուժեր և հանրային գործիչներ Նիկոլ Փաշինյանին հանդիմանում են թուրքամետության մեջ՝ հաշվի առնելով Արարատի, պատմական և իրական հայրենիքների հակադրության մասին նրա զարգացրած խոսույթը։ Ավելին, հունիսի 18-ին սոցհարթակներում ասեկոսե է տարածվել, թե Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան ֆուտբոլի Եվրոպայի առանջնությունում Թուրքիայի ազգային հավաքականի առաջին հաղթանակի առիթով։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Երեկ Թուրքիայի հավաքականի հաղթելուց հետո Փաշինյանն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը շնորհավորե՞լ է Էրդողանին»։

«Ինձ թվում է, այո»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Իսկ ինչու՝ ոչ։ Դա սպորտ է։ Ինչո՞ւ եք խառնում սպորտը քաղաքականության հետ։ Այո, պետք է շնորհավորեր, անկախ ամեն ինչից»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

«Թեկուզ շնորհավորեր, ի՞նչ կա դրա մեջ»,- ասաց մեկ ուրիշը։

«Եթե շնորհավորել է, խելոք է վարվել»,- նշեց տարեց մի անցորդ։

Հարցվածներից մի քանիսը կասկած հայտնեցին, որ Փաշինյանը կարող էր այդպիսի բան անել։

Իսկ մի քաղաքացի նշեց․ «Չեմ կասկածում, որ շնորհավորել է, որովհետև Էրդողանը բազմաթիվ անգամ նշել է, որ իր համար Նիկոլ Փաշինյանն ամենաընդունելի ղեկավարն է։ Բացի դրանից նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին տված բոլոր խոստումները կատարել է»։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 18-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի առաջին տուրի շրջանակում Թուրքիա-Վրաստան հանդիպումն ավարտվել է Թուրքիայի հաղթանակով՝ 3։1։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:29 Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
16:38 Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհվել է 67 միգրանտ
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
18:28 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-ն
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան