Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:17 19-06-2024

Խաչատուր Սուքիասյանը չի գնելու Օրբելու անվան ինստիտուտը

Oragir.News-ը տեղեկություններ է ստացել, որ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիական ինստիտուտը ցանկանում են փակել։ Մեզ հետ զրույցում Լ.Օրբելու անվան ֆիզիոլոգիական ինստիտուտի աշխատակիցներից մեկը նշեց, որ ինստիտուտի փակման մասին բացահայտ չի ասվում, սակայն ամեն բան հանգեցնում է դրան։

«Դեռ փակված չէ։ Չեն կարողանում բացահայտ ասել, որ դա փակված է, բայց կամաց-կամաց ինչ-որ բաների են տանում։ Սկզբում սկսեցին տարիքով, լավ մասնագետ թերապևտներին գործից հանել։ Որոշ բժիշկների ասել են՝ գնացեք արձակուրդ, երբ պետք լինի, կկանչենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.News-ի զրուցակիցներից մեկն էլ փաստեց՝ ֆիզիոլոգիայի ինստիտուտում մի քանի հերթապահ բժիշկ է մնացել, քանի որ հանվել է պետպատվերը։

«Հանվել է պետպատվերը, թողել են միայն զինհաշմանդամներին և զինծառայողներին՝ այն էլ ձևական կարգավիճակով։ Էն, որ նույնիսկ զանգում են զինվորական հոսպիտալ, ասում են՝ շատ մարդ մի ուղարկեք»,- ասաց նա։

Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիական ինստիտուտի բուժառուներից մեկն էլ Oragir.News-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց՝ նշելով, որ այս ինստիտուտը Հայաստանի ֆիզիոթերապևտիկ համակարգում լավագույնն էր։

«Շատ բժիշկներ հիմա չեն գալիս։ Մարդկանց փողերը չեն տալիս։ Ես ինքս մի տարի գնում էի, ու կոնկրետ բժիշկներ կան, որ իրենց համար էի գնում, շատ լավ մասնագետներ են։ Ափսոսում եմ, որովհետև կարգին ինստիտուտ էր»,- ասաց նա։

Մեր մեկ այլ զրուցակից էլ նշեց՝ կա տեղեկություն, որ ինստիտուտի փոխարեն պետք է հյուրանոց կառուցվի։

«Կա տեղեկություն, որ գործարար Խաչատուր Սուքիասյանն է գնել ինտիտուտի շենքը և պատրաստվում է հյուրանոց դարձնել։ Ցավում եմ, որ բիզնեսի համար պետք է փակեն ինստիտուտը»,- ասաց նա։

Oragir.News-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ դա հերթական կեղծ լուրն է։

«Ուղղակի ծիծաղելի է։ Շենք չի մնացել Հայաստանում, որ ասեն Խաչատուր Սուքիասյանն է գնել։ Իհարկե հերթական կեղծ լուրն է»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել