Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 18-06-2024

Ո՞վ է արտադրել ցուցարարների վրա նետված լուսաձայնային նռնակները   

Հունիսի 12-ին ոստիկանների կիրառած բռնությունը ցուցարարների նկատմամբ դատապարտել են տեղական և միջազգային մի շարք իրավապաշտպան կառույցներ։ Նշվում է, որ տեղի ունեցածը ժողովրդավարության դեմ հարձակում էր, ընդգծվում է, որ խախտվել են մարդու հիմնարար իրավունքները։ Եղան նաև մարդասիրական գնահատակններ։ Սակայն հանրային ամենամեծ քննարկումը ծավալվեց լուսաձայնային նռնակների որակի մասին ասեկոսերները։ Ինչո՞ւ է հանրությունը շրջանցում ոտնահարված ժոովրդավարական արժեքները, մարդու խախտված իրավունքները, ժողովրդի դեմ կիրառված գազանությունը, ուշադրության թիրախում վերցնելով լուսաձայնային նռնակների որակը, ժամկետը, արտադրության երկրի անունը և այլ երկրորդական բաներ։

Պատճառներից մեկն աշխարհաքաղաքական ենթատեքստ է պարունակում։ Ոմանք պնդում են, որ դրանք ռուսական արտադրության «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ են եղել։ Եվ այդ մասին գիտեն ոստիկանները, ոստիկանությանը ապրանքների մատակարարմամբ զբաղվողները։

Հիշեցնենք, որ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ վերջին անգամ կիրառվել են 2018-ի ապրիլի 16-ին։ Լևոն Երանոսյանին ներկայացված մեղադրանքում նշված է, որ «2018-ի ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ»։ Ասում են, թե այս տարի հունիսի 12-ին նույն նռնակներն են կիրառվել: Եվ վիրավորումներն էլ եղել են նույնպիսի ծանրության, ինչ 2018-ին։

Շրջանառվում է մեկ այլ ասեկոսե, ըստ որի՝ կիրառված նռնակները եղել են ֆրանսիական արտադրության։ Այս ենթադրության համար հիմք է ծառայում ՀՀ իշխանույթունների վարած դիվերսիֆիկացման քաղաքականությունը և տարածված լուրերը, թե ՀՀ-ն ֆրանսիական զինամթերք է ձեռք բերում։ Մարդկանց մի մասը փորձել է այդ համադրությամբ ենթադրել, թե հունիսի 12-ին ցուցարարների վրա նետված լուսաձայնային նռնակները ևս ֆրանսիական արտադրության են եղել։

Նշենք, որ ֆրանսիական արտադրության սպառազինություն ձեռք բերելու թեման նյարդայնացրնում է ոչ միայն ավանդական մատակարար ՌԴ-ին, այլև Հայաստանում ապրող ռուսական ազդեցության գործակալներին։ Եվ ենթադրելի է, որ նրանց միջոցով է տարածվում ասեկոսեն, թե նռնակները ֆրանսիական են եղել։

Այսպիսով՝ շահարկվում է մարդկանց ողբերգությունը։ Եվ եթե մարդիկ ուզում են մեղավորներ փնտրել, ապա գործակալները մատնանշվում է Ֆրանսիան։ Պատկերավոր ասած՝ Ֆրանսիային ներկայացնում են որպես մեղսակից։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ բնակիչների մեծ մասը Ֆրանսիան համարում են ՀՀ դաշնակից, հայ ժողովրդի բարեկամ։ Իսկ ՌԴ-ին շատերը նույնիսկ թշնամի են որակում։

Տեսակետ կա նաև, թե ֆրանսիականի թեման շրջանառվում է իշխանությունների այն գործակալների կողմից, որոնք ներկայանում են իբրև ընդդիմադիր։ Իշխանությունները շարժման առաջին օրվանից ներկայացնում էին, թե շարժումն ուղղորդվում է Մոսկվայից։ Իսկ Բագրատ Սրբազանին ներկայացնում էին իբրև ռուսական գործակալ։ Այս անհիմն մեղադրանքների համատեքստում է տարածվում նաև ֆրանսիական նռնակների մասին ասեկոսեն, որով փորձում են ցույց տալ, թե շարժման թիրախում ժողովրդավարությունն ու անկախության հարցերը չեն, այլ ռուսական ազդեցության վերականգնումը։ Եվ կարևորը ոչ թե իշխանության հարցն է, այլ Մոսկվայի մրցակիներին հեղինկազրկելը։

Նռնակների արտադրության երկրի և որակի մասին քննարկումը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ մարդկանց ուշադրությունը շեղում է անկախության և ժողովրդավարության խնդիրներից, այլև վնասակար է հոգեկան առողջության առումով, քանի որ որոշ մարդկանց մոտ գրգռվում է հիվանդագին երևակայությունը։ Այս վտանգները հաշվի առնելով Oragir․News-ը հարցում է ուղարկել ոստիկանություն, պարզելու հանրությանը այդքան հուզող հարցերի պատասխանները։ Հույս կա, որ պաշտոնական պարզաբանումը կցրի անպտուղ քննարկումը և հանարության ուշադրությունը կսևեռի ազգային արժեքների, քաղաքական ծրագրերի, շարժման մարտավարական փոփոխությունների վրա։

Ի դեպ՝ տեսակետ կա, թե առաջիկայում Բագրատ Սրբազանը մարտավարական շրջադարձ է կատարելու։ Ակնկալվում է, որ առաջիկա օրերին նա արտաքին քաղաքական շեշտադրումներով ելույթ է ունենալու, խոսելով եվրաինտեգրացիայի, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու, անկախություն և ժողովրդավարության բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Եվ այս ծրագրային ելույթով շարժման հաջողության նոր ընթացքի սկիզբն է ազդարարվելու։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան