Ուղիղ եթեր
Ավելին 11 ամիս առաջ - 14:15 04-07-2025

 Կինը վարակվել է մոծակի խայթոցից. աչքից վիրահատությամբ հեռացվել են կենդանի որդեր

Ղրիմում մոծակի խայթոցից հետո ռուս կնոջ աչքում հայտնաբերվել են կենդանի որդեր։ Բժիշկները պարզել են, որ կինը վարակվել է դիրոֆիլարիոզով՝ հազվադեպ հանդիպող մակաբուծային հիվանդությամբ, որը մարդուն կարող է փոխանցվել մոծակի խայթոցով։

Վարակման ժամանակ միջատը մարմին է ուղարկում թրթուր, որը կարող է զարգանալ ներսում՝ հարվածելով տեսողական օրգաններին կամ ներքին համակարգերին։ Մարդու օրգանիզմում դիրոֆիլարիոզը չի ենթարկվում դեղորայքային բուժման, և մակաբույծը հնարավոր է հեռացնել միայն վիրաբուժական միջամտությամբ։

Տարածաշրջանի մասնագետների կարծիքով՝ Ղրիմի կլիման նպաստավոր է վտանգավոր մոծակների բազմացման համար, ինչը կարող է նման դեպքերը ավելի հաճախակի դարձնել

Ամենից շատ դիտված