Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:23 14-06-2024

Իբր բոլոր խնդիրները լուծել են, հերթը հասել է բարդիներին. Գյումրիի բնակիչները՝ ավագանու որոշման մասին

Oragir.News-ը արդեն հայտնել էր, որ մայիսի 16-ին Գյումրիի ավագանին 22 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշել էր Աբովյան փողոցի հիմնանորոգվող հատվածում (Վարդանանց հրապարակից մինչև Մայակովսկու փողոց), Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակում (Շահումյան փողոցի 188 շենքի բակ) 51 բարդիները հատել և նոր ծառատեսակներով փոխարինել։

Քանի որ հատման ենթակա ծառերի մի մասը Շահումյան 188 ա շենքի դիմաց են գտնվում, բնակիչները դժգոհ են: Oragir.News-ի հետ զրույցում բնակիչների մի մասը կտրականապես դեմ են հատմանը և չեն պատկերացնում, որ մարդը կարող է դժգոհ լինել ծառից, մյուսները նույնիսկ տեղյակ չէին ավագանու այս որոշումից։

«Մենք վստահ չենք, որ կտրված ծառերի փոխարեն ավելի լավը կտնկվի...երկար ժամանակ փայփայած մեր բարդիները մաքրում էին օդը»,-ասում է Շահումյան 188 ա շենքի բնակիչներից մեկը։

Նույն շենքից մեկ այլ բնակիչ էլ ասում է. «Մեր երկրում ինչն է շատ, խնդիրը...իբր բոլոր խնդիրները լուծել են, հերթը հասել է բարդիներին։ Ծառը ոչ ոքի չի խանգարում, փտած չէ, ոչ կենսունակ չեն, ինչի են գցել գլուխները, ինչի են հատում ծառերը»։

Շահումյան 188 ա շենքի բնակիչներին վրդովվեցրել է այն, որ ծառերի հատման վերաբերյալ որևէ փորձագիտական կարծիք չի ներկայացվել։ Ամենալուրջ հիմնավորումը այն է եղել, որ կա ավագանու որոշում։

«Բնակավայրերում ծառերի սերնդափոխությունը նորմալ երևույթ է, բայց վստահ չենք, որ կտրված ծառերի փոխարեն ավելի լավը կտնկվի։ Վստահ չենք, քանի որ մեր երկրում քաղաքաշինության նորմ գոյություն չունի, որը երկիրը քանդելու հիմնահատակ դետալներից մեկն է...»,-շարունակում է բնակիչը։

Շենքի հարակից տարածքում սկսվել են բարդիների հատման աշխատանքները, բայց Շահումյան 188 ա շենքի դիմացի բարդիները դեռ չեն հատվել։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան