Ներքին 2 տարի առաջ - 11:33 13-06-2024

Ինձ ասում էին՝ քաղաքացու ձեռքը պոկվել է, նման բան չկա, մատերից 3-ը հեռացվել են․ Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա: Այս մասին ԱԺ-ում եզրափակիչ ելությում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ: Նման բոլոր դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպ։ Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ պետականությունը։ Ընդ որում, եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը ոստիկաններին ասել է՝ հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում, որոշ ժամանակ անց քարանետում է կազմակերպել ոստիկանների ուղղությամբ այդ նույն մարդը։

Տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի։ Բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության։

Երեկ ինձ նկար էին ցույց տալիս, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ ակնհայտ է, որ նման բան չկա։ Քաղաքացին վիրահատվել է, ձեռքի մատներից 3-ը հեռացվել են, ինչի համար ցավում եմ։ Բայց նաև տեսանյութերի ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքն է գետնից վերցրել ոստիկանների նետած հատուկ միջոցը և որը պայթել է ձեռքի մեջ։ Եթե չվերցներ, նման բան տեղի չէր ունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների