Արտաքին 2 տարի առաջ - 22:00 06-06-2024

Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ

Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին ընտրվել են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ՝ 2 տարի ժամկետով 2025–ի հունվարի 1–ից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Գլխավոր ասամբլեան անդամներին ընտրել է հունիսի 6–ին:

Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի միակ մարմինն է, որը կարող է ընդունել պարտադիր որոշումներ, ինչպիսիք են, օրինակ, պատժամիջոցների կիրառումը և ուժի կիրառման թույլտվությունը: Այն ունի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական ​​անդամ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ–ն:

Մնացած 10 անդամներն ընտրվում են, ամեն տարի հինգ նոր անդամներ են միանում: Դանիան, Հունաստանը, Պակիստանը, Պանաման և Սոմալին կփոխարինեն Էկվադորին, Ճապոնիային, Մալթային, Շվեյցարիային և Մոզամբիկին:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում