Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 20:44 06-06-2024

Նիկոլն Ադրբեջան էլ կգնա, Թուրքիա էլ, ինքը Էրդողանի տղան է. հարցում

Թուրք լրագրող, քաղաքագետ և միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան՝ ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, քաղաքացիներից հետաքրքվել՝ հավատու՞մ են տարածվող լուրերին, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ադրբեջան։

Հարցվածներից մեկն ասաց․ «Նիկոլից ամեն ինչ սպասելի է, ինքն Ադրբեջան էլ կգնա, Թուրքիա էլ կգնա, ինքը Էրդողանի տղան է, դրա մասին բոլորը գիտեն, դավաճան, սուտասան սատանա է»։

Մի քանիսը, հարցին պատասխանելով, ասացին, որ չեն հավատում, թե Փաշինյանի կմեկնի Ադրբեջան։

«Իր եղբոր մոտ է գնում»,- ասաց ի երիտասարդ։

Նշենք, որ ժամեր անց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային օրակարգում Բաքու այց չի պլանավորվում»,- նշել է Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ