Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:59 03-06-2024

Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Սևր քաղաքում մասնակցել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի բացման միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագիրը միտված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցիչների կարողությունների հզորացմանը՝ աջակցելով ոլորտի կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինպես նաև ֆրանսերենի ուսուցիչներին վերապատրաստող խմբերի ձևավորման:

«Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարարության Եվրոպայի և միջազգային հարաբերությունների և համագործակցության գծով տնօրեն Նատալի Նիկիտենկոնի հետ քննարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ համագործակցության մանրամասները:

Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտի բարեփոխումները՝ շեշտադրելով նաև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը: Այդ համատեքստում քննարկվել են նոր դասագրքերի ստեղծման գործընթացին, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը, դպրոցների կառավարման համակարգին վերաբերող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական կողմը ևս ներկայացրել է Ֆրանսիայի կրթական կառուցվածքը և այն հիմնական ստորաբաժանումների գործառույթները, որոնք ընդգրկված են «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրում: Ֆրանսիացի գործընկերները նշել են, որ շուտով կկազմակերպվի ծրագրով ընտրված 30 ուսուցիչների այցը Ֆրանսիայի Հանրապետության Բորդո քաղաք, որտեղ կկայանա երկշաբաթյա վերապատրաստման հաջորդ փուլը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Ֆրանսիայում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Փարիզի կրթության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ, քննարկել Հայաստանում գործող համանման կառույցների հետ հետագա համագործակցության հնարավորությունները:

Կողմերը կարևորել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդումը:

Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանն այցելել է նաև AgroParisTech համալսարան։ Այցի ընթաքում քննարկվել են Հայաստանում Ֆրանսիական, Հայաստանի ազգային ագրարային և AgroParisTech համալսարանների միջև մի շարք ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ այցի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփումից հետո կազմակերպել հեռավար հանդիպում՝ արդյունքները քննարկելու և հետագա փոխհամագործակցությունը նախանշելու նպատակով:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի