Բժիշկ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի կարեւոր բանի մասին
Երբ ներկա իշխանության տարատեսակ ու տարաբնույթ ներկայացուցիչներ սկսում են վիրավորանքներ գրել, զզվելի պահվածք ցուցաբերել, դա հատուկ են անում, որովհետեւ նորմալ, մարդկային դաշտում նրանք պարտվում են։ Նայում եմ երեկ այդ փոխնախարարի կենսագրությունը, դիրիժոր է եղել ու... հայհոյում է։ Մի քիչ չի բռնում չէ՞։ Այո, դա արվում է հատուկ, որ դիմացինը նույն կերպ պատասխանի։
Նայում ես զանազան "քաղաքագետ" կոչվածների, որ դրսում քայլելիս ամեն երրորդ քայլին հետ են երեւի նայում վախից, ովքեր եթե դիմացդ դուրս գան կարող է ակամա ծառը բարձրանան, բայց ֆեյսբուքում զանազան լկտի արտահայտություններ են գրում։ Դա եւս հատուկ են անում... որ ստանան իրենց արժանի ապտակն իրենց լեզվով։
Բայց հենց այստեղ է բանալին։ Երբ դու իրենց չես պատասխանում իրենց լեզվով, իրենք ինքնաոչնչանում են` ինչպես խաչը տեսած չարքերը։
Այդ պատճառով շատ կարեւոր է, որ շարժման համակիրներն ու անդամները նյարդերը պինդ պահեն։ Հիշենք, ինչպես Սրբազանն է ասում, այս շարժումը բարության մասին է, մենք չարիքին հաղթելու ենք միայն բարությամբ։ Բարին ՄԻՇՏ ավելի ուժեղ է։
Հ.Գ. Նաեւ հիշենք, որ նույն չիշխանությունների կողմից ներդրված են էակներ, որոնք հատուկ կանեն նույն ոճի զզվելի գրառումներ` թաքնվելով շարժման համակիրների դիմակի տակ։ Դա է Նիկոլի ոճը, այդտեղ նա վարպետ է։ Մենք չպետք է ընկնենք այդ թակարդը, եւ պետք է ուղղակի անուշադրության մատնենք դրանց։
Ամեն ինչ ընտիր է լինելու, քիչ մնաց»։