Ներքին 2 տարի առաջ - 11:52 02-06-2024

Երևանում պարեկին նախ համոզել են ավտոմեքենան չտեղափոխել «պլաշչադկա», ապա՝ դանակահարել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ ժամը 23։50-ի սահմաններում Գաջեգործների փողոցում նկատում են «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարելիս է եղել անկանոն:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կանգնեցնում են ավտոմեքենան և պարզվում է, որ վարորդը չունի ավտոմեքենա վարելու իրավունք։

Այնուհետև պարեկները վարորդին հայտնել են, որ ավտոմեքենան պետք է տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք և վարորդի խնդրանքով ավտոմեքենայում գտնվող իր ընկերուհուն տեղափոխել են Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքի մոտ, որտեղ վարորդը փորձել է համոզել իրենց, որ ավտոմեքենան չտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք, որի ժամանակ իրենց են մոտեցել մի խումբ անձինք, որոնք իրենց ոչ ադեկվատ են պահել, վիճաբանել են, որի ընթացքում նշված անձանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է պարեկ Պռազյանին:

Օպերատիվորեն նրանց օգնության եկած այլ կարգախմբերի և Էրեբունու բաժնի ծառայողների հետ միասին ավտոմեքենայի վարորդին և պարեկին հարվածող անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վարդան Մ․-ն, իսկ պարեկին մարմնական վնասվածք հասցրած անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Ե․-ն, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:

Պարեկը այնուհետև «կրծքավանդակի աջ կեսի մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության Հերացու անվան թիվ 1 բժշկական կենտրոն։

Էդուարդ Ե․-ն ձերբակալվել է։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie