copy image url
Խոսք Ներքին 3 շաբաթ առաջ - 16:00 23-05-2024

Ինչ չօգտագործված հնարավորությունների մասին էր ակնարկում Սերժ Սարգսյանը․ քաղաքական մեկնաբանի կարծիքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Ես իհարկե կդժվարանամ ասել, թե ինչ հնարավորությունների մասին էր խոսում Սերժ Սարգսյանը, որովհետև անկասկած է՝ եղած հնարավորությունների մասին նրա տեղեկացվածությունն անհամեմատ ավելի բարձր է, քան լայն հանրությանը»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ չօգտագործված հնարավորությունների մասին էր ակնարկում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ հասկանալի է, որ հնարավորություններ ասելով դիտարկվում է ոչ միայն հրապարակի վրա եղած հնարավորությունները (օրինակ՝ ինչպես ապահովել բազմամարդություն և այլն), այլ նաև այսպես ասած էլիտաների միջև հարաբերությունների, պայմանավորվածությունների ուղղությամբ կատարվող աշխատանքը։ Նա ընդգծեց, որ Բագրատ Սրբազանն էլ աշխատում է այս ուղղությամբ․

«Համենայնդեպս այս շրջանում նրա հանդիպումներն ու բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի, գործիչների, հանրային շերտերի հետ ենթադրում են նաև այսպես ասած ներքին խոհանոցային աշխատանք, և Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, առավելապես նկատի ունի հենց այդ շերտերում կատարվող աշխատանքը։ Հիմա, թե ինչ հնարավորություններ կան, անկասկած նա առավել իրազեկ է այդ տեսանկյունից»։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանն այս հայտարարությամբ ակնարկում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր քաղաքական թիմերի միջև առկա տարաձայնությունների մասին և սլաքներն ուղղում երկրորդ նախագահի ուղղությամբ՝ Հակոբ Բադալյանը պատասխանեց՝ չի կարող ասել Սերժ Սարգսյանը նման ակնարկ անո՞ւմ էր, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ Բագրատ Սրբազանն այս պահին երկու խնդիր ունի․ առաջինը՝ գործընթացը քաղաքական ուժերի գերակա ազդեցությունից դուրս պահելն է և նույն քաղաքական ուժերին իր առաջնորդած գործընթացին ու դրա տրամաբանությանը ենթարկեցնելը, իսկ երկրորդը նույն քաղաքական տարբեր ուժերի միջև եղած տարաձայնությունները հաղթահարելը և այլն։

Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ նախագահների միջև առկա հնարավոր տարաձայնություններին, ապա քաղաքական մեկնաբանը նշեց, որ այստեղ նույնպես հանգում ենք ներքին խոհանոցային աշխատանքին։

«Բնականաբար, երբ խոսում եմ այդ շերտի մասին, սա ենթադրում է, որ այդտեղ եղած բոլոր առանցքային հանգամանքները և գործոնները, այդ թվում կարող է լինել նաև նախկին նախագահների միջև հարաբերությունների խնդիրը։ Սակայն կրկնեմ՝ իմ գնահատմամբ՝ Բագրատ Սրբազանի թերևս ամենաբարդ խնդիրն այս հարցում իր առաջնորդած գործընթացը քաղաքական մեծ ու փոքր տարբեր դերակատարների ազդեցության տակ չգցելն է և հակառակը՝ քաղաքական դերակատարներին բերել իր առաջնորդած պայքարի ազդեցության գոտի»,- կարծում է նա։

Անդրադառնալով գործող իշխանությունների կողմից շարժման հասցեին հնչող կոշտ քննադատություններին՝ Հակոբ Բադալայնը համոզմունք հայտնեց, որ իշխանությունների այս արձագանքը բնական է, քանի որ եթե վերջինս չդիմադրեր շարժմանն ու կոշտությամբ. սուր քննադատությամբ չհակադարձեր, ապա շատերի շրջանում հարց էր առաջանալու, թե ինչու իշխանությունը չի հակադարձում, ինչու են այդպես հանգիստ և այլն։ Ըստ նրա՝ եթե իրավիճակը մի փոքր ավելի բազմանկյուն դիտարկենք, ապա կարող է հարց առաջանալ, թե դա շարժամ համար ավելի օգտակար կլինե՞ր, թե՞ ավելի օգտակար է այն, որ իշխանությունները նման կերպ հակադարձում են շարժմանը։

«Այնպես որ այստեղ իշխանությունն իրեն մեծ հաշվով պահում է այնպես, ինչպես, երևի թե, պետք է պահեր։ Տարօրինակ կլիներ հակառակ պահպվածքը։ Մյուս կողմից անկասկած է, որ պրոցեսը իշխանության ներսում ունենալու է տարբեր ընկալումներ և առաջնելու է տարբեր տրամադրություններ, և այն, որ նույնիսկ որոշակի խմբերում նկատվում է նյարդայնություն, սա դրա վկայություններից մեկն է։ Բայց կրկնեմ՝ այստեղ պրոցեսները շատ ավելի խորն են, քան այն, ինչ մենք տեսնում ենք միայն շարժման հրապարակային մասով»,- ասաց նա:

Հակոբ Բադալյանը հավելեց, որ գործող իշխանությունը միատարր չի եղել 2018 թվականից սկսած և այսօր առավել ևս միատարր չէ, որի պատճառներն ավելի խորն են, քան Բագրատ Սրբազանի շարժման առկայությունը։

Հիշեցնենք, որ նախօրեն դատարանի բակում լրագողների հետ ունեցած զրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը լավ թափ է առել՝ համոզմունք հայտնելով, որ բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում այն կհասնի հաջողության։ Սարգսյանը նաև ասաց՝ իրենք կսատարեն վարչապետի այն թեկնածուին, ում կառաջադրի Բագրատ Սրբազանը։

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված

18:52 Նորագավիթում սպանված 26-ամյա Մհերին վերջին հրաժեշտը տվեցին
22:16 Ուղևորներից վերցրել են  անձնագրերը ու փակել փոքր սենյակում. նոր սկանդալ Քիշնևի օդանավակայանում
20:59 Ազատ են արձակվում Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված քաղաքացիները
17:57 Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»
00:03 Խաղաղության 2-րդ գագաթնաժողովում կարելի է արձանագրել պատերազմի իրական ավարտը. Զելենսկի
15:28 Ունենք մեծ կոռուպցիոն հանցախումբ՝ Նիկոլի գլխավորությամբ. Պարույր Հայրիկյան
16:11 «Տիգրանաշենը պահեք, հաջորդը Տիգրանաշենն է». Գերասիմ Վարդանյանին ոստիկանությունից հանեցին ձեռնաշղթաներով
18:40 Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
17:25 Սա միայն քաղաքական հետապնդում է. Սերգեյ Հարությունյանը՝ GG ընկերության գրասենյակը խուզարկելու մասին
17:00 Երևանում կայացավ «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովը

Ձեզ գուցե հետաքրքրի