Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:30 22-05-2024

Ինչո՞ւ Արցախի նախագահն ու պետնախարարը ներկա չէին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը

Բագրատ արքեպիսկոպոսի և արցախյան իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների՝ մայիսի 21-ի հանդիպմանը ներկա չէր նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հանդիպմանը չէր մասնակցում նաև պետնախարար Արամ Սարգսյանը։

Մամուլում գրված է՝ «Հանդիպմանը ներկա չի եղել միայն Սամվել Շահրամանյանը, քանի որ սրբազանը նախկին նախագահների ֆորմատով հանդիպում է նախաձեռնում»։

«Նախկին նախագահներ» ասվածը տարօրինակ է հնչում, եթե հաշվի առնենք Արցախի նախկին նախագահների՝ ներկայում գտնվելու վայրը և պայմանները։ Գուցե նկատի է առնվում Հայաստանի նախկին նախագահների հետ Սրբազանի հանդիպումը, բայց այդ դեպքում պետք է հստակ նշվի, թե ում մասին է խոսքը և, ընդհանրապես, որքանով է նպատակահարմար Արցախի ղեկավարին ընդգրկելն այդ ձևաչափում։
Վերադառնալով Սամվել Շահրամանյանի բացակայությանը նշենք, որ նա այդ հանդիպմանը մասնակցելու բազմաթիվ պատճառներ ուներ։ Բայց նաև չմասնակցելու պատճառներն էին բազմաթիվ։ Եթե հաշվի առնենք չմասնակցելու փաստը, ուրեմն այդ ուղղության առիթները կամ պատճառներն են գերակշռել։ Իսկ պատճառներ փնտրելու կարիք էլ չկա․ նախագահ Շահրամանյանի հրապարակային ցանկացած երևալը հարուցում է ՀՀ ղեկավարների կոշտ, հիստերիկ արձագանքները, որոնց արդյունքում միանգամայն սպասելի են արցախցի տեղահանվածների նկատմամբ տարատեսակ սանկցիաներ, ինչպես, օրինակ, սոցվճարներն ուշացնելու փաստը կամ առհասարակ չեղարկելու հավանականությունը։ Այսինքն, Արցախի նախագահը եթե մասնակցի հակակառավարական շարժման առաջնորդի հետ հանդիպմանը, ապա դա կարող է վնասել առանց այն էլ խախուտ պայմաններում գտնվող իր հայրենակիցների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը։
Ի վերջո, Շահրամանյանը և Սարգսյանն են հանդիսանում Արցախի կառավարության ղեկավարները․ հանդիպմանը նրանց բացակայությունը կարող է բացատրվել նաև վերը բերված տեսակետից։
Մյուս կողմից, հնարավոր են Արցախի նախագահի և պետնախարարի բացակայության այլ, օրինակ՝ անձնական պատճառներ։

Բոլոր դեպքերում, ինչպես հանդիպման մասնակիցներն են նշել, քննարկումներն անցել են միանգամայն դրական մթնոլորտում, արծարծվել են արցախցիների համար կարևոր մի շարք հարցեր, որոնց լուծումը շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի ուշադրության կենտրոնում է գտնվելու։

Ինչ վերաբերում է Սամվել Շահրամանյանի և Բագրատ Սրբազանի հանդիպմանը՝ վստահ ենք, որ այն կայանալու հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ