Մամուլ 2 տարի առաջ - 08:27 22-05-2024

Դավիթ Խաչատուրյանի ընտրության ոդիսականը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Պարզվում է` ՔՊ-ական ֆրակցիային վերեւից հրահանգել են Դավիթ Խաչատուրյանին ընտրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, չնայած խմբակցությունում այնքան էլ ոգեւորված չեն Խաչատուրյանի թեկնածությամբ, ավելի ճիշտ՝ մի պաշտոնից մյուսին թռչելու սովորույթից: Խմբակցությունում քննարկում են, որ վերջին մեկուկես տարում նա մի քանի անգամ պաշտոն է փոխել, եւ այդ բոլոր պաշտոններում նրան ընտրել է Ազգային ժողովը` ՔՊ-ի միջոցով: Խաչատուրյանի ընտրությունը դեռեւս նախորդ քառօրյայում էր ընդգրկված ԱԺ օրակարգում, սակայն հետաձգվեց, հայտարարվեց, որ առողջական խնդիրների պատճառով նա չի կարող ներկայանալ խորհրդարան:

Իրականում ՔՊ-ական մեր աղբյուրը խոստովանեց, որ ոչ թե առողջական խնդիրներն են եղել հետաձգման պատճառը, այլ պատգամավորների բացակայությունները, այդ օրն ԱԺ-ում 65 ՔՊ-ական չի եղել: Շատերը գործուղման են եղել, իսկ ՍԴ դատավորի ընտրության համար հարկավոր է 65 ձայն: Ուշագրավ է, որ նախօրեին ՔՊ խմբակցության նիստից հետո պաշտոնապես հաղորդվեց, թե քննարկել են ՍԴ դատավորի ընտրության հարցը: Մինչդեռ ֆրակցիայից մեզ վստահեցնում են, որ այդ հարցը չեն քննարկել, դեռ շաբաթներ առաջ է իրենց ասվել, որ պետք է կողմ քվեարկեն: Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածուն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:



Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում